Ճարպակալումը 25 տարեկանում մեծացնում է գիրության վտանգը հետագա կյանքի ընթացքում, ասված է նոր հետազոտության մեջ, որը պատրաստ է հրապարակման Preventive Medicine ամսագրի հունիս ամսվա համարում, փոխանցել է Medical Daily-ն:
Հետազոտության գլխավոր հեղինակ Նյու Յորքի Սիթի համալսարանի առողջապահության դպրոցի համաճարակաբանության եւ բիոստատիստիկայի դոցենտ Ջենիֆեր Դաուդը իր հետազոտության համար օգտագործել է ԱՄՆ - ի Ազգային Սննդի եւ Առողջապահություն կողմից (NHANES) 1999 - 2010 թթ իրականացված հարցման արդյունքում ստացված տեղեկությունները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ առկա է գիրության բարձր մակարդակ, իսկ կանաց մոտ անգամ ավելին: Ավելորդ քաշ ունեցող 25 տարեկան տղամարդիկ 23.1% - ով ավելի հավանական է, որ 35 տարեկանից հետո հայտնվեն ճարպակալման 3-րդ խմբում (ՄԶԻ սահմանվում է ավելի քան 40): Իսկ նորմալ քաշ ունեցող 25 տարեկան տղամարդիկ 1.1%-ով հավանական է, որ 35 տարեկանից հետո կհայտնվեն ճարպակալման ամենածանր աստիճանի խմբում:
Կանանց մոտ 3-րդ խմբում հայտնվելու հավանականությունը 46,9% է, եթե ճարպակալումը ի հայտ է գալիս 25 տարեկանում: 25 տարեկանում նորմալ քաշ ունեցող կանայք ունեցել են 4,8%-ի հավանականություն 35 տարեկանից հետո ունենալ առավել ծանր աստիճանի ճարպակալում:
«Ճարպակալումը կարող է խնդիրներ առաջացնել շարժողական եւ մկանային համակարգերում: Անձնական քաշի վերահսկողությունը պետք է առաջնահերթություն լինի ցանկացած տարիքի մարդու կլինիկական եւ ընդհանուր առողջության համար»,- ասել է հետազոտության համահեղինակ Աննա Զայացովան:
Ավելորդ քաշի կամ գիրության դեպքում առողջությանը սպառնացող վտանգը կարող է առաջացնել սրտային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, ինսուլտ եւ շնչուղիների հիվանդություններ: Ըստ 2009-2010թթ NHANES-ի տվյալների՝ չափահասների գրեթե 69 տոկոսը ունեն ավելորդ քաշ կամ տառապում են ճարպակալմամբ:






