Լոնդոնի կայսերական քոլեջի, Բրոմտոնի թագավորական հիվանդանոցի եւ MRC բժշկական գիտությունների լոնդոնյան ինստիտուտի գիտնականները գենում նոր մուտացիա են հայտնաբերել, որը կոդավորվում է տիտին սպիտակուցում եւ նպաստում է սրտային անբավարարության զարգացմանը ալկոհոլի օգտագործման ժամանակ։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Journal of the American College of Cardiology–ում։

Տիտինը կամ կոնեկտինը հայտնի սպիտակուցներից ամենախոշորն է եւ կազմված է 38 138 ամինաթթվից։ Այն մասնակցում է սրտի լայնակի շերտավոր մկանների կրճատմանը։ Դրանցում մուտացիան առաջացնում է դիլատացիոն կարդիոմիոպատիա, որի ժամանակ մեծանում է սրտի խոռոչների ծավալը առանց պատերի բարակեցման։ Դա նպաստում է սրտի անբավարարության զարգացման ու հանկարծակի մահվան։

Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են ալկոհոլային կարդիոմիոպատիայով 141 պացիենտի վիճակը, այն զարգանում է, օրինակ, 5 կամ ավելի տարիների ընթացքում շաբաթական 7 շիշ գինի օգտագործելու դեպքում։ Պարզվել է, որ մարդկանց 13.5 տոկոսը ունեցել է տիտին գենը, եւ այդ հարաբերակցությունը ավելի բարձր է, քան ամբողջ բնակչության շրջանում ընդհանուր վերցված։

Հետազոտողները նաեւ հարցում են անցկացրել դիլատացիոն կարդիոմիոպատիայով 716 մարդու շրջանում պարզելու համար, թե ինչ քանակությամբ սպիրտ են ընդունել։ Չնայած ոչ ոք չէր օգտագործել բավարար ալկոհոլ սրտի անբավարարության զարգացման համար, բայց սրտի գործառույթը խախտվել էր նույնիսկ շաբաթական խորհուրդ տրվող քանակությունը (140 միլիլիտր մաքուր էթանոլ) չարաշահելու դեպքում։