Վերամշակված էլեկտրասարքավորումներից պատրաստված սեւ պլաստիկը առողջության համար կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր է պարունակում, այդ թվում՝ բրոմ, ծարիր եւ կապար: Այս նյութերը կարող են պլաստիկե իրերից ընկնել սնունդի, ըմպելիքների մեջ:

Բացի մարդու առողջությանը սպառնալուց, այսպիսի պլաստիկը կարող է վտանգավոր լինել ծովային եւ առափնյա միջավայրի համար: Այս մասին նշված է University of Plymouth-ի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Environmental Internationa ամսագրում:

Սեւ պլաստիկի աճող պահանջարկի եւ շահագործման ժամկետը սպառած էլեկտրասարքավորումների ոչ արդյունավետ տեսակավորման համակցումը բերում է նրան, որ աղտոտված նյութը վերամշակման է ուղարկվում: Սեւ պլաստիկը մոտ 15 տոկոսով բաղկացած է կենցաղային թափոնների ներքին հոսքից, սակայն դժվար է այն կրկնակի օգտահանել սեւ պիգմենտների ցածր զգայունության պատճառով՝ գրեթե ինֆրակարմիր սպեկտրի ճառագայթման նկատմամբ, որն օգտագործվում է պլաստմասայի տեսակավորման սովորական սարքերում:

Հետազոտության հեղինակ, բժիշկ Էնդրյու Թյորները XRF (x-rayfluorescence – ռենտգենյան ֆլուորեսցենտային) սպերտրաչափ է օգտագործել՝ գնահատելու համար մի ամբողջ շարք տարրերի պարունակությունը ավելի քան 600 սեւ պլաստիկե արտադրանքներում, որոնց թվում եղել են սնունդի հետ շփվող իրեր, հագուստ, խաղալիքներ, ոսկերչական արտադրանք, գրասենյակային պարագաներ, նոր եւ հին էլեկտրոնային եւ էլեկտրասարքավորումներ:

Բրոմի միացություններն էլեկտրական սարքերի պատյաններում օգտագործվում են որպես հրակայուն միջոց, իսկ կապարը հաճախ է հանդիպում որպես խառնուրդ: Երկու տարրերն էլ հայտնաբերվել են լայնորեն օգտագործվող ոչ էլեկտրական սեւ սպառողական ապրանքներում, որոնց մեջ դրանց պարունակության կարիքը չկա կամ ցանկալի չէ:

Բրոմի խտությունները էլեկտրասարքավորումների համար նախատեսված թույլատրելի սահմանները գերազանցում էին այնպիսի արտադրանքում, ինչպիսին են կոկտեյլի հարիչները, կոագուլյատորները, պլաստիկե զարդարանքների դետալները, այգու փողրակները, ծննդյան զարդարանքները եւ գործիքների բռնակները: Կապարի խտությունները՝ խաղալիքներում, կոնտեյներներում եւ օրգտեխնիկայում: