Ամերիկյան Ազգային առոջապահության ինստիտուտի գիտնականները ոչնչացրել են կնոջ քաղցկեղը՝օգտագործելով հենց իր իմունային համակարգը, հայտնել է Fox News-ը։

Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հիմնված են Մոնտանայից 45-ամյա մի կնոջ դեպքի վրա։ Հետազոտողները ասել են, որ նա ստացել է միլիոնավոր իմունային բջիջներ, հատուկ ստեղծված քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Եվ այս դեպքը ապացուցել է, որ տեխնիկան կարող է ներկայումս տարածված քաղցկեղային շատ հիվանդությունների դեմ պայքարի միջոց լինել:

Այսպես կոչված իմունաթերապիան մինչ այսօր համարվել է առավել խոստումնալից միջոց՝ քաղցկեղի համեմատաբար հազվագյուտ տեսակների՝ օրինակ, մելանոմայի եւ երիկամների քաղցկեղի բուժման համար։

 «Այս նոր մոտեցումը մշակվել է քաղցկեղային առավել տարածված հիվանդությունների բուժման համար»,- ասել է ԱՄՆ քաղցկեղի հետազոտությունների  կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սթիվեն Ա. Ռոզենբերգը։