Գիտնականները պարզել են, որ ձեռք սեղմելով կարելի է հասկանալ, թե ինչքան արագ է տվյալ մարդը ծերանում, պարզել իր կրթական մակարդակը եւ անգամ առողջության հետագա վիճակը, հաղորդել է Newsmax Health-ը։ Միջազգային կիրառական համակարգային վերլուծության հետազոտողները PLoS ONE ամսագրում իրենց հոդվածի համար ուսումնասիրել են աշխարհի տարբեր ծայրերում հրապարակված ավելի քան 50 հետազոտություն։
Նրանք պարզել են, որ կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող 69 տարեկան մարդիկ, որպես կանոն, ձեռքը սեղմում են այնպես, ինչպես կրթական ավելի ցածր մակարդակ ունեցող 65 տարեկան մարդիկ։ Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ նրանք ծերանում են չորս տարի ավելի շուտ։
Հեղինակները ուսումնասիրել են նաեւ մեկ այլ հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ միլիոնավոր շվեդ պատանիների ձեռքսեղմումը չափվում է զինվորական ծառայության քննության ժամանակ։
Այն մարդկանց մոտ, ովքեր ավելի թույլ են ձեռք սեղմել, շուտ ծերանալու եւ սրտային հիվադությունների հավանականությունը ավելի մեծ է եղել, ինչպես նաեւ նրանք ավելի հակված են եղել ինքնասպանության եւ հոգեկան խանգարումների։






