Հավանաբար լսել եք հազարավոր հիմար գաղափարներ, որոնք իբրեւ թե նպաստում են նիհարելուն եւ առողջության բարելավմանը։ Դրանցից մի քանիսը պարզապես նյարդայնացնող են եւ անգամ վտանգավոր (օրինակ, լրիվ սովի մատնվելը), իսկ մնացածը ինչ-որ չափով խելամիտ են (օրինակ, առանց գլյուտենի դիետան)։ Fox News-ը Ձեզ է ներկայացնում մի քանի հիմար եւ անիմաստ խորհուրդներ։

Ականջի մոմեր

Այս բուժման ժամանակ ականջի մեջ դնում են մեղրամոմով ներծծված կտորե մի խողովակ եւ այրում են՝ ականջի ծծումը հեռացնելու համար։ Չգիտես թե ինչու, այս մեթոդը մեծ տարածում է ձեռք բերել, ինչին այն արժանի չէ, ասել է Ինդիանայի համալսարանի դոցենտ, դոկտոր Ռեյչել Ֆրեյմանը։

 «Մարդիկ կարծում են, որ այն վաակուումի նման քաշում է ականջի խոռոչում առկա վնասակար նյութերը՝ ականջի ծծումբը, կեղտը, հարբուխից հետո առաջացած կուտակումները եւ տոքսինները»,- ասել է նա։

Բայց դա այդպես չէ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մոմը ոչինչ չի ներծծում, ընդ որում ականջի կառուցվածքն ինքնին չի թողնում, որ այնտեղից ինչ-որ բան դուրս գա։ Իսկ այրվածքների ու ականջի թմբկաթաղանթի պատռվածքների վտանգը շատ մեծ է։ Եթե Ձեր ականջում խցանվածություն կա, պարզապես դիմեք քիթ-կոկորդ-ականջի բժշկի. նա ամեն արդյունավետ հարմարությունն ունի Ձեր ականջը մաքրելու համար։

Խուսափեք ԳՄՕ-ից

ԳՄՕ նշանակում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ։ Հացահատիկային մշակաբույսերը , ինչպիսին է սոյան, կարող են գենետիկորեն մոդիֆիկացված լինել։ Շատ մարդիկ անհանգստացած են այս սննդանյութերի անվտանգությամբ։ Մինչ այժմ չկան այնպիսի հետազոտություններ, որոնք կհաստատեն, որ դրանք 100%-ով անվտանգ են, բայց նաեւ չկան ապացույցներ, որ դրանք վնասակար են կամ տարբերվում են իրենց օգտակարությամբ, ասել է Վաշինգթոնից դիետոլոգ Քեթրին Թոլլմաջը։

Եթե Դուք խուսափում եք այդպիսի ուտելիքներից, ապա ուշադրություն դարձրեք պիտակի մակնշմանը, այնտեղ պետք է որ գրված լինի «Ոչ ԳՄՕ» ։ Բայց հիշեք՝ որոշ ընկերություններ օգտագործում են այս «Ոչ ԳՄՕ»-ն որպես մարքեթինգային քայլ։ Այն, որ սնունդը ԳՄՕ չէ, դա դեռ չի նշանակում, որ այն ավելի օգտակար է։ Պետք է կարդալ պիտակը ու բաղադրիչների ցանկը։

Պլացենտոֆագիա

Երեխայի ծննդից հետո, որոշ նորաթուխ մայրիկներ դեղահաբերի տեսքով ուտում են իրենց ընկերքը՝ էներգիա ստանալու, հետծննդյան դեպրեսիայից ազատվելու, մայրական կաթն ավելացնելու եւ հորմոնալ բալանսի համար։ Եթե Դուք մտածում եք այս տարբերակի մասին, իմացեք, որ ոչ մի հետազոտություն չկա, որն ապացուցում է, որ ընկերքն օգնում է ազատվել դեպրեսիայից կամ հետծննդյան բարդացումներից, ասել է Ֆրեյմանը։

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ծխելը թողնելու համար

Էլեկտրոնային ծխախոտները գովազդվում են որպես ծխելու այլընտրանք, ինչպես նաեւ ծխելը թողնելու մի միջոց։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք կարող են ունենալ նույն արդյունավետությունը, ինչը ծխելու դեմ նախատեսված սպեղանիները, թեպետ JAMA Internal Medicine –ում հրապարկված նոր ուսումնասիորությունը  ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը միեւնույնն է չի օգնում ծխելը թողնել եւ անգամ չի էլ նվազեցնում օգտագործվող ծխախոտի քանակը։

Բանկաներ

Այս հնագույն թերապիայի իմաստը կայանում է նրանում, որ ոչ մեծ, հակառակ կողմով շրջված ապակե բանկաները դնում են մեջքին՝ ներծծում առաջացնելու համար։ Ասում են, որ այն կայունացնում է արյան շրջանառությունը եւ հեռացնում տոքսինները։ Բայց դա այդպես չէ։

«Թեպետ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ բժշկական այդ բանկաները օգտակար են, մյուս ուսումնասիրությունները հերքել են դա, եւ հիմա հստակ ապացույցներ չկան, այդ պատճառով պետք է կատարել լրացուցիչ հետազոտություններ,- ասել է Ֆրեյմանը։

Առանց գլյուտենի դիետա նիհարելու համար

Առանց գլյուտենի դիետան անհրաժեշտություն է ցելիակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար (այդ մարդկանց մոտ իմունային ռեակցիա է առաջանում  հացահատիկի, օրինակ գարու եվ ցորենի մեջ առկա սպիտակուցի հանդեպ), բայց այն մոդայիկ մի միջոց է դարձել նիհարելու համար։ Այս դիետան հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։

«Իմ հաճախորդները, ովքեր հետեւել են առանց գլյուտենի դիետայի, բոլորը տառապել են փորկապությամբ եւ սննդարար նյութերի պակասությամբ»,- ասել է Թոլլմեյջը։ «Երբ նրանց կրկին հացահատիկ են տվել, նրանք իրենց ավելի լավ են զգացել»։

Ողողում ձեթով

Այս Այուրվեդական բուժումը, որի ժամանակ պետք է բերանը ողողել մեկ ճաշի գդալ կոկոսի, քունջութի կամ արեւածաղկի ձեթով 20 րոպեի ընթացքում, ավելի ու ավելի է տարածվում։ Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ Գվինեթ Փելթրոուն ու այլ աստղեր հավանում են այս մեթոդը եւ հաստատում, որ այն օգնում է սպիտակեցնել իրենց ատամները, լավացնել շնչառությունը եւ պաշտպանել ատամները կարիեսից։ Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ այն օգնում է կանխել բակտերիաների առաջացումը բերանի խոռոչում, սակայն յուղերով ողողումը չի կարող փոխարինել ատամները մաքրելուն կամ ատամնաբույժի կանոնավոր այցելությանը, ասել է Չիկագոյից ատամնաբույժ Ռանա Ստինոն։

Դիետա ըստ արյան խմբի

Մեծ աղմուկ բարձրացրած այս դիետան հիմնված է այն գաղափարի վրա, որ կախված արյան խմբից՝ որոշ մթերքներ կարող են օգտակար լինել, իսկ մյուսները՝ վնասակար։ Օրինակ, կարելի է ուտել կանաչ բանջարեղեն եւ ձու, բայց չի կարելի ուտել կաթնամթերք եւ լոլիկ։ Ոչ մի տրամաբանություն չկա, ընդ որում այս ամենը բավականին շփոթեցնող է, ասել է Թոլլմեյջը։ Նիհարել կարելի է՝ սննդակարգում օգտակար եւ առողջ սնունդ ներառելով, կրճատելով զտված եւ մշակված մթերքները եւ կատարելով մարզանքներ։ Այդ դեպքում արդյունքը կարելի է երկար պահպանել։