Սննդամթերքի պիտակների որոշ գրառումներ, չեն նշանակում այն, ինչ Դուք կարծում եք։ «Բնական։ Բջջանյութով հարուստ։ Քիչ քաղցրեցված»։ Ձեզ թվում է, որ ընտրում եք օգտակար սնունդ։ Բայց իրականում սննդի արդյունաբերությունում օգտագործվող այդ պիտակները եւ տերմիններն ունեն մեկ նպատակ՝ վաճառել ապրանքը որպես ավելի սննդարար մթերք, ինչն էլ արդեն չի համապատասխանում նրան, ինչ Դուք մտածում եք, հայտնել է Newsmax Health-ը։

Օրենքի տեսանկյունից նման պիտակները ընդհանրապես ոչինչ չեն նշանակում, ասել է Նյու Յորքի NutriSource ընկերության հիմնադիր, դիետոլոգ Նիկոլեթթ Փեյսը։

«Սննդամթերքների պիտակները շփոթություն են առաջացնում  նրանով, որ դրանցում օգտագործված են տերմիններ, որոնք իրականում մեկ այլ նշանակություն ունեն»,- ասել է նա Newsmax Health-ին։ «Այս պիտակները շփոթեցնում են սպառողներին, որովհետեւ նրանք վստահում են փաթեթավորման մակնշմանը, եւ շատերն անգամ կարծում են, որ նման ձեւակերպումները վկայում են սննդի ավելի առողջարար լինելու մասին, քան իրականում է»։

ԱՄՆ-ի պարենի եւ դեղամիջոցների վերահսկողության գործակալությունը (FDA) կանոնավորում եւ որոշում է սննդային ապրանքների պիտակավորումները։ Բայց Փեյսը նշել է, որ արտադրողները շարունակում են հնարել նոր պիտակներ, որոնք ոչ մի իրական սահմանումներ չեն տալիս, բայց նախատեսված են մեզ համոզելու համար, որ մեր գնված մթերքը առողջարար է։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ներկայացնենք սննդի պիտակների վրա առկա վեց ամենախաբուսիկ տերմինները Փեյսի օգտակար մեկնաբանությունների հետ միասին։

1. Բնական։ Այս տարածված տերմինը նշանակում է, որ ապրանքը, հավանաբար, չի պարունակում շատ վերամշակված բաղադրիչներ, արհեստական գունանյութեր, անուշաբույրեր կամ հավելումներ։ Բայց իրականում FDA-ն չունի ոչ մի կոնկրետ սահմանում մթերքների փաթեթավորման վրա առկա «բնական» կամ «լրիվ բնական» տերմինների համար, ինչը շփոթություն է առաջացնում սպառողի մոտ։

Խորհուրդ սպառողներին. նայեք բաղադրիչների ցուցակի երկարությանը, որքան քիչ բաղադրիչ է նշված, այնքան ավելի քիչ է այն վերամշակված եւ ավելի հավանական է, որ ապրանքը լի է «բնական» բաղադրիչներով։

2. Քիչ քաղցրեցված։  Այս դեպքում կամ մթերքը քիչ շաքար է պարունակում, կամ քիչ քանակությամբ քացրեցուցիչներ։ Բայց FDA-ն նման պահանջների ստանդարտներ չունի, ինչը նշանակում է, որ տվյալ ապրանքը պարունակում է շատ մեծ չափով շաքար, բայց միեւնույն է, նման պիտակների վրա գրված է «քիչ քաղցրեցված»։

Խորհուրդ սպառողներին. գնեք այնպիսի մթերքներ, որոնք վրա չեն պարունակում բաղադրիչներ «ոզա» վերջավորությամբ՝ սախարոզա, սուկրալոզա եւ ֆրուտոզա, որոնք  իրականում քաղցրացուցիչ են։

Պատրաստված է այսինչ բանից... Այս տերմինը նշանակում է, որ տվյալ բաղադրիչը ապրանքի հիմնական մասն է կազմում։ Բայց իրականում այդ բաղադրիչի շատ քիչ քանակն է օգտագործված տվյալ մթերքի մեջ, քանի որ FDA-ն չի պահանջում հստակեցնել, թե ինչքան։

Խորհուրդ սպառողներին. ստուգեք, թե տվյալ բաղադրիչը գրված է պիտակի վերին թե միջին հատվածում։ Եթե վերին հատվածում է, ապա այն մեծ քանակությամբ է առկա տվյալ մթերքի մեջ, իսկ եթե ստորին մասում է՝ ապա շատ քիչ։

4. «Քիչ քանակությամբ», «ցածր», «նվազեցված». Սպառողները կարող են մտածել , որ տվյալ մթերքը պարունակում է ավելի քիչ կալորիաներ, ճարպ, աղ կամ շաքար։  Բայց այն միայն նշանակում է, որ մթերքը ավելի քիչ քանակությամբ է պարունակում տվյալ բաղադրիչը, քան այլ ապրանքներ։ Եթե մթերքը պարունակում է սովորական սննդի ճարպի կեսը, ապա FDA-ն թույլ է տալիս մակնշել «ցածր»։ Բայց Փեյսը նշել է, որ երբ ընկերությունները նվազեցնում են մթերքի ճարպը կամ աղը, նրանք հաճախ շաքար եւ հավելումներ են ավելացնում։

 Խորհուրդ սպառողներին. «ցածր» կամ «քիչ քանակությամբ» մակնշում ունեցող պիտակները համեմատեք օրիգինալ մթերքի հետ եւ տեսեք, թե որքանով են դրանք տարբերվում։

5. Չի պարունակում... Ենթադրվում է, որ տվյալ մթերքը չի պարունակում ոչ մի վնասակար բաղադրիչ, լինի դա շաքար, ճարպ թե աղ։ Բայց իրականում այն առկա է, բայց քիչ քանակությամբ եւ FDA-ն դա թույլ է տալիս։

Խորհուրդ սպառողներին. սննդային ապրանքները կողք կողքի դրեք եւ համեմատեք, թե դրանցից որն է ավելի օգտակար։

6. Հարուստ է բջջանյութով։ Կարծում եք, որ նման պիտակ ունեցող մթերքը հարո՞ւստ է բջջանյութով։ Պարտադիր չէ։ Սննդամթերքների համար, որոնց վրա նշված է «հարուստ է բջջանյութով», FDA-ն սահմանել է այն սկզբունքը, որ մթերքը պետք է պարունակի ընդամենը 5 գրամ բջջանյութ։

Խորհուրդ սպառողներին. ընտրեք ամբողջական հացահատիկներով հարուստ մթերքներ։