Մարդիկ, ում հասակակիցները մանուկ ժամանակ ծաղրել են, տառապում են քրոնիկ համակարգային բորբոքումներով, այն դեպքում , երբ խուլիգանները ինքնահաստատվում են նրաց հաշվին՝ բարձրացնելով ոչ միայն սեփական ինքնագնահատակը, այլեւ բարելավելով առողջության շատ այլ ցուցանիշներ, ցույց է տվել Դյուկի համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտությունը։

«Մեր հետազոտությունը հիմնբված է մանկական ծաղրանքի հետեւանքների եւ բորբոքումների կենսաբանական ցուցիչների ուսումնասիրության վրա։ Մենք փորձել ենք ընդհանրոթյուններ գտնել սոցիալական փոխազդեցության եւ առողջության ֆիզիակական վիճակի միջեւ», - հայտնել է Դյուկի համալսարանի Բժշկական կենտրոնի ներկայացուցիչ,  հետազոտության գլխավոր հեղինակ Ուիլյամ Քոուփլենդը (William Copeland)։

Քոուփլենդը եւ իր գործընկերները իրենց հետազոտությունը կատարել են Great Smoky Mountains քաղաքում անցկացված փորձի հիման վրա։ 20 տարվա ընթացքում գիտնականները հավաքել են 1420 անհատի տվյալները։ Հետազոտողները նաեւ վերցրել են արյան նմուշներ՝ զարգացման կենսաբանակն գործոններին հետեւելու համար։ Օգտագործելով արյան անալիզները՝գիտնականները չափել են C-ռեակտիվ սպիտակուցի պարունակությունը (СՌՍ),  ոչ հատուկ բորբոքումների եւ որոշակի առողջական խնդիրների ռիսկի գործոնի՝ այդ թվում նաեւ մետաբոլիկ համախտանիշի եւ սիրտ-անոթային հիվանդությունների։

Բոլոր մասնկանիցներին պայմանկանորեն բաժանել են երեք խմբի՝ ծաղր ու ծանակի զոհեր, խուլիգաններ եւ զոհեր ու խուլիգաններ միաժամանակ։ Չնայած հասունության տարիքում СՌՍ-ի  մակարդակը բարձր էր բոլորի մոտ, ծաղրանքի ենթարկվածները ունեցել են СՌՍ-ի ավելի բարձր մակարդակ, քան մյուս խմբերի ներկայացուցիչները։

Այն երիտասարդները, որոնք միաժամանակ եւ խուլիգան էին եւ զոհ, ունեցել են СՌՍ-ի գրեթե նույն մակարդակը, ինչ որ այն երիտասարդները, ովքեր ընդհանրապես ծաղրանքի չեն ենթարկվել։  Հետաքրքիր է, որ խուլիգաններն ունեցել են սպիտակուցի ամենացածր մակարդակը. ավելի ցածր, քան այն մարդիկ, ովքեր ընդհանրապես ոչ մեկին չեն ծաղրել եւ ինքները չեն հայտնվել նման իրավիճակներում։

PNAS ամսագրում հրապարակված հոդվածում  հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ խուլիգանները, նույնիսկ առանց գիտակցելու, թույլ երեխաներին ծաղրելու արդյունքում ոչ միայն բարձրացնում են իրենց սոցիալական դիրքը, այլեւ պաշտպանում են իրենց՝ բորբոքման ցուցիչի մակարդակի աճից։