Իրականացված հետազոտությունը հայտնաբերել է կապ ռիսկի գնալու պատրաստակամության ու Toxoplasma gondii մակաբույծներով վարակման միջև։
Տվյալ մակաբույծների հիմնական կրողները կատուներն են և հաճախ վարակվել հնարավոր է հենց հենց այդ կենդանիների հետ շփման ժամանակ։ Սակայն Toxoplasma gondii կարող է օրգանիզմի մեջ հայտնվել նաև հում կամ վատ վերամշակված մսի միջոցով։ Մակաբույծները կարող են վտանգավոր լինել թույլ իմունիտետով մարդկանց, նաև մայրերի արգանդում գտնվող երեխաների համար։
Toxoplasma gondii-ով վարակումը հիմնականում առանց ախտանշանների է տեղի ունենում։ Իսկ ահա այդ մակաբույծներով վարակված մկների ու առնետների մոտ հետազոտողները դիտարկել են վարքագծային փոփոխություններ՝ կենդանիներն այլևս չէին վախենում կատուներից։
Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագիրը հայտնում է, որ մի խումբ գիտնականներ որոշել են ստուգել այդ «կողմնակի էֆեկտի» առկայությունը մարդու մոտ։ Այդ նպատակով 1495 ուսանողներից վերցրել են անալիզներ, որպեսզի ստուգեն Toxoplasma gondii-ի առկայությունը։ Տարօրինակ է, բայց այդ մակաբույծով վարակված ուսանողները 1․4 անգամ ավելի հաճախ էին սովորում կառավարման ու բիզնեսի ֆակուլտետներում ու 1․7 անգամ հաճախ էին կառավարման ու ձեռներեցության մասնագիտությունները ընտրում ։
Առողջ ուսանողներն էլ հիմնականում գիտության ու արվեստի հետ կապված ֆակուլտետներում էին սովորում։
Վերլուծելով ձեռներեցների համար դասընթացների 197 մասնակիցների տվյալները՝ գիտնականները պարզել են, որ մակաբույծներով վարակվածները առողջ մարդկանցից 1․8 անգամ ավելի հաճախ էին իրենց սեփական բիզնես բացում։
Նույնատեսակ պատկեր է ստեղծվում նաև աշխարհի 42 երկրներում Toxoplasma gondii-ի տարածման ուսումնասիրության ժամանակ։ Այնտեղ, որտեղ մակաբույծն ավելի տարածված է, բնակիչները ավելի հակված են ձեռներեցային գործունեության։
Չնայած Toxoplasma gondii-ի ու ռիսկի դիմելու պատրաստակամության միջև հայտնաբերված կապին, գիտնականները առաջարկում են չշտապել եզրակացությունների հարցում, ու սպասել այդ ոլորտում նոր հետազոտությունների։






