Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը մեկնաբանել է «Գուլիվեր» մանկապարտեզում հայտնաբերված դիզենտերիայի դեպքերը:
Հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում Ավետիսյանը նշեց, որ ՍԱՊԾ-ը նախապես աղիքային ինֆեկցիայի պատճառը դիտարկել էր տորթի կրեմի եւ ջրի մեջ: Սակայն տեսուչների տեղ հասելու պահին ամբողջը կերել էին, եւ նրանք նշվածից չեն կարողացել նմուշ վերցնել անալիզի համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարությունը, «Գուլիվեր» մանկապարտեզում գրանցվել էին սանիտարական եւ հիգիենիկ նորմերի խախտումներ, որի հետեւանքով այս նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխա հիվանդացել է: Նրանցից 22-ի մոտ հայտնաբերվել է շիգելա վիրուսի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ միկրոկենսաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է շիգելեզ (դիզենտերիա):
Շիգելայի հարուցիչը հատուկ է աղիքաին ինֆեկցիաներին, կապված է սննդային գործոնի հետ, որի պատճառը կարող են լինել երկրորդային աղտոտված սննդամթերքները: Այս մասին են վկայում շեղումները, որ հայտնաբերվել են խոհանոցի լաբորատոր հետազոտություններով: Խոհանոցի արտաքին մակերեւույթներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ:
Մանկապարտեզում ՍԱՊԾ անցկացրած տեսչական ստուգման ժամանակ հայտնաբերվել են սննդամթերքի հիգինեային վերաբերող պահանջներին անհամապատասխանություններ: Սառնարանում հայտնաբերվել է առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն) եւ ժամկետանց մակարոն: Անհամապատասխանությունները վերացնելու հրահանգներ են տրվել, իսկ ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է:
«Գուլիվեր» նախակրթարանի 18 սան հոսպիտալացվել է. ախտորոշվել է դիզենտերիա






