Շատերն են փորձում խուսափել մահից. փողոցն անցնելիս երկու կողմ են նայում, երբեք խմած ղեկին չեն նստում։ Բայց մահը կարող է վրա հասնել ամենաանսպասելի վայրերում։ The Medical Daily ներկայացրել է ամենաանսպասելի պատճառները, որոնցից ամեն տարի մարդիկ մահանում են՝ հիշեցնելով, որ մենք անմահ չենք, այլ փխրուն եւ խոցելի արարածներ ենք։
1. Էսկալատորներ. տարեկան 2 դեպք
Էսկալատորը ստեղծվել է մարդկանց հարմարավետության համար, որպեսզի նրանք ոտքով չբարձրանան վերեւ եւ ներքեւ։ Բայց այս էլեկտրական սարքը կարող է վտանգավոր լինել, հատկապես, եթե դրանից օգտվելիս չպահպանեք անվտանգության կանոնները։ Փորձեք չբարձանալ վեր, եթե էսկալատորը իջնում է ցած, եւ հակառակը, քանի որ դա տարեկան 2 մահվան պատճառ է դառնում։
2. Հեռուստացույց. տարեկան 19 դեպք
Զգուշացեք այս սարքից։ Անկախ նրանից, դրանք ծանրաշարժ են թե ոչ, հեռուստցույցներըը տարեկան 19 մարդու մահվան պատճառ են դառնում։ Հեռուստցույցը տեղադրելիս եւ միացնելիս միշտ դիմեք մասնագետի օգնությանը։
3. Տոստերները խլում են 45 կյանք
Տոստերները օգնում են մեզ հաց չորացնել, բայց նրանք նաեւ կարող են սպանել մարդկանց, եթե ճիշտ չօգտագործվեն։ Երբեք թաց ձեռքերով մի դիպչեք տոստերներին (առհասարակ ցանկացած էլեկտրական իրի), քանի որ այն մեծացնում է էլեկտրական ցնցում ստանալու վտանգը։
4. ԱՄՆ-ում ամեն տարի 200 մարդ մահանում է մեքենա վարելու ժամանակ եղնիկներին վրաերթի ենթարկելուց
Անտառային կամ լեռնային հատվածներով մեքենա վարելիս զգուշացեք եղնիկներից։ Ավելի լավ է զգույշ վարեք մեքենան, որպեսզի ոչ մեկին չվնասեք՝ ոչ Ձեզ, ոչ էլ եղնիկին։
5. Տարեկան 450 մարդ մահանում է անկողնուց ընկնելուց
Առավոտն արդեն բարի չի թվում. անկողնուց ցատկելուց առաջ, լավ նայեք, ուշադիր եղեք։
6. Գետաձիերը տարեկան սպանում են 500 մարդ
«Սոված, սոված գետաձիերը» ավելին է, քան խաղ. այն կարող է պատահել նաեւ իրական կյանքում։ Թեպետ Դուք ոչ այքան հաճախ կարող եք գործ ուենենալ գետաձիերի հետ, բայց նրանք միեւնույն է տարեկան 500 մարդու կյանք են խլում։ Այդ պատճառով այդքան մոտ մի գնացեք գետաձիերին։
ԱՄՆ-ում տարեկան 6000 մարդ մահանում է վարելու ընթացքում ՍՄՍ հաղորդագրություն ուղարկելու պատճառով
Տարեկան 6000 մարդ, միայն ԱՄՆ-ում։ Մտածելու տեղիք է տալիս, այնպես չէ՞. Ի՞նչն է ավելի կարեւոր. կյանքը թե ՍՄՍ հաղորդագրությունը։ Այդքան շտապ պետք է հաղորդագրություն ուղարկե՞ք։ Կանգնեցրեք մեքենան, ուղարկեք այն, այնուհետեւ շարունակեք Ձեր ճանապարհը։
8. Կայծակը տարեկան սպանում է 24000 մարդու
Կարծում եք զի՞լ է կայծակին մոտիկից նայելը։ Այն տարեկան 24000 մարդու մահվան պատճառ է դառնում, այնպես որ ուշադրություն դարձրեք օդերեւութաբանների կանխատեսումներին եւ կայծակի ժամանակ պատսպարվեք։
9. Մոծակները տարեկան սպանում են 750000 մարդ
Այս նյարդայնացնող էակները տարեկան սպանում են 750000 մարդ։ Պետք է նրանցից պաշտպանվել։
10. Շնաձկները տարեկան 10 մա՞րդ են սպանում
Չնայած ապացուցված է, որ շնաձկները տարեկան ընդամենը 10 մարդ են սպանում, դրանք դեռ ամենվտանգավոր գիշատիչների շարքին են դասվում։ Այդ պատճառով թիավարելու կամ ձկնորսության գնալուց առաջ զգուշացեք՝ մեծ եւ անհագ ձկների կեր չդառնալու համար։





