Օդի աղտոտվածությունը կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել մարդու սրտում եւ դառնալ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ, ասել են մասնագտները։ 2014թ Ամերիկյան թորակալ միության միջազգային համագումարի ժամանակ ներկայացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ձիթապտղի յուղով սննդային հավելումները կարող են պաշտպանել մեր օրգանիզմը օդի աղտոտվածության հետեւանքով առաջացած սրտային հիվանդույթունների բարդացումներից, հաղորդել է Medical Daily-ն։

«Աղտոտված օդը հանգեցնում է էնդոթելիումի ֆունկցիաների խանգարմանը՝ մի վիճակ, որի դեպքում էնդոթելիումը բնականոն կերպով չի գործում, ինչը սիրտ-անոթային կլինիկական հվանդությյունների եւ աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոն է»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, ԱՄՆ-ում  Շրջակա միջավայրի պահպանման գործակալության բիոլոգ-հետազոտող Հայան Թոնգը։ «Քանի որ ձիթապտղի եւ ձկան յուղը, ինչպես հայտնի է, ունեն դրական ազդեցություն էնդոթելային ֆունկցիաների վրա, մենք մտածել ենք, որ այդ հավելումների օգտագործումը կհակազդի սիրտ-անոթային հիվանդությունների վրա աղտոտված օդի ազդեցությանը»։

Թոնգը եւ իր գործընկերները հավաքել են 42 առողջ կամավորներ, ովքեր չորս շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են ձիթապտղի կամ ձկան յուղ, կամ ոչ մի հավելում չեն ստացել։ Չորս շաբաթ անց մասնակիցները ենթարկվել են օդի աղտոտվածություն առաջացնող ուիլտրադիսպերսային մասնիկների ազդեցությանը։

Գիտահետազոտական խումբը պարզել է, որ ձկան յուղ կամ ոչ մի հավելում չստացած հիվանդների մոտ ուիլտրադիսպերսային մասնիկների ազդեցությունից հետո էնդոթելիումի վիճակը կտրուկ վատացել է, իսկ նրանք, ովքեր խմել էին ձիթապտղի յուղ, վիճակի վատթարացումն այնքան էլ զգալի չի եղել։

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղով սննդային հավելումները պաշտպանում են մարդկանց օդի աղտոտվածության վնասակար հետեւանքներից»,-ավելացրել է Թոնգը։