Մարիխուանայի օգտագործումը եւ ալկոհոլիզմը կարող են զգալիորեն ծերացնել գլխուղեղը: Այս եզրակացության են եկել Ջոն Հոփկինսի անվան համալսարանից Նոբլ Ջորջի (Noble George) գլխավորությամբ գիտնականները, հաղորդում է Journal of Alzheimer’s Disease-ը:

Ուսումնասիրության ժամանակ հետազոտվել են 9 ամսականից մինչեւ 105 տարեան ավելի քան 30 հազար մարդկանց գլխուղեղի արյան մատակարարման լուսանկարները:

Լուսանկարները ստացվել են միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի տեխնոլոգիայի կիրառմամբ, որը թույլ է տալիս եռաչափ դարձնել գլխուղեղում արյան հոսքը ռադիոիզոտոպ մարկերների օգտագործման հաշվին:Այսպես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ արյան հոսքն անընդհատ արագանում է վաղ մանկական տարիքից մինչեւ դեռահասություն, այնուհետ որոշակի դանդաղեցում է կատարվում: Ավելի հասուն տարիքում նկատվում է ինչպես արագացում, այնպես էլ արյան հոսքի ուժի նվազեցում: Ուսումնասիրության ժամանակ մասնագետները կարողացել են արյան հոսքի անալիզով բարձր ճշգրտությամբ որոշել առողջ մարդու տարիքը:

Սակայն հոգեկան եւ նյարդային հիվանդություններով մարդկանց շրջանում իրական տարիքի եւ միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարում գլխուղեղեի «տարիքի» միջեւ տարբերություններ են եղել:

Այսպես, դեմենցիայով մարդու ուղեղը իրական տարիքից 4 տարով «երիտասարդ» է եղել, իսկ մարիխուանան չարաշահողների մոտ՝ 2.8 տարով «մեծ»: Ալկոհոլի չարաշահումը 6 ամսով ծերացրել է ուղեղը, շիզոֆրենիան՝ 4 տարով, կրկնաբեւեռ խանգարումը՝ 1.6 տարով: