Եթե մարդն ապրում է տանը, որտեղ համեմատաբար ցածր ջերմաստիճան է պահպանվում, ապա նա մտնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկի խմբում։ Լոնդոնի քոլեջի համալսարանի գիտնականների խոսքով՝ արտաքին ջերմաստիճանը կարող է ազդել զարկերակային ճնշման վրա։
Փորձագետները վերլուծել են 16 տարեկան եւ բարձր 4659 մարդու տվյալներ։ Բոլոր կամավորները պատմել են իրենց կենսաձեւի եւ արտաքին գործոնների, իրենց շրջապատող իրերի մասին։ Մասնագետները նաեւ չափել են ջերմաստիճանը կամավորների տանը, գրանցել են արյան ճնշումը, սրտի կծկումների ուժը եւ արյունատար անոթների ճկունությունը։
Պարզվել է, որ ջերմաստիճանի ամեն աստիճանով նվազումը բարձրացրել է սիստոլոիկ ու դիաստոլիկ ճնշումը 0.48 միլիմետրով եւ 0.45 միլիմետրով համապատասխանաբար։ Մարդիկ, որոնք ապրում են ցածր ջերմաստիճան ունեցող տներում, սիստոլիկ ճնշման միջին ցուցանիշը կազմել է 126.64 միլիմետր, իսկ դիաստոլիկը՝ 74.52 միլիմետր։ Տաք տներում 121.12 միլիմետր եւ 70.51 միլիմետր համապատասխանաբար։
Գիտնականների խոսքով՝ ձմռան ամիսներին ավանդաբար նկատվում է մահվան թվի աճ ինսուլտից ու սրտի հիվանդություններից։ Նոր հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ ջերմաստիճանը ազդում է ճնշման վրա։ Տան իդեալական ջերմաստիճան է համարվում նվազագույնը 21 աստիճան Ցելսիուսը։






