Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել դեպրեսիայի լուրջ ախտանիշի՝ «խնդրի անիրագործելիության» զգացման վրա: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել ցանկացած գործին, որի իրագործմանը մարդը նախկինում գործնականում ուշադրություն չի դարձրել՝ սուրճ եփել, անկողինը ծածկել, ատամները լվանալ… Եթե այս սովորական բաներն «անիրագործելի» են դարձել, հարկ է տագնապ հնչեցնել եւ բժշկի դիմել:

Ինչպես փոխանցում է Independent-ը, դեպրեսիայի մեջ գտնվող մարդը հանկարծ դժվարություններ է զգում այնպիսի գործողությունները կատարելիս, ինչպիսին են, օրինակ, բանկ գնալը, անկողինը ծածկելը, էլեկտրոնային փոստը ստուգելը, հաշիվը վճարելը:

«Անիրագործելի խնդրի» թեմային նվիրված թվիթը վերջերս հրապարակել էր գրող եւ բլոգեր Մոլլի Բեքեսը: Թեման ակնթարթորեն «վիրուսային» էր դարձել՝ ստանալով 15 հազար «լայքից» ավելի: Ամբողջ աշխարհից մարդիկ սկսել էին խոստովանել, որ տառապում են «անիրագործելի խնդրի» ախտանիշով:

Մինչդեռ բարդությունն այն է, որ կողմնակի մարդիկ սովորաբար տարակուսանքով են վերաբերվում նման կարգի խնդիրներին՝ նշելով. «Իսկ ինչո՞ւ պարզապես չգնալ եւ անել այն, ինչն անհրաժեշտ է»: Մինչդեռ սա միայն խորացնում է դեպրեսիայի մեջ գտնվող մարդու տառապանքները, որն իրեն համանման հարցեր է տալիս: