Կին քաղաքական գործիչների՝ ընտրություններում հաղթելու հավանականությունը կարող է ուղղակիորեն կապված լինել այն հանգամանքի հետ, թե որքան կանացի է նա իր ընտրողների համար։ Սա է վկայում Դարթմունտի գիտնականների կատարած նոր հետազոտությունը։

«Կին քաղաքական գործչի հաջողությունը ընտրությունների ժամանակ մեծապես կախված է նրանից, թե ինչպես է նրա դեմքն ընկալվել ընտրողների կողմից նրա հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից»,- ասել է Դարթմունտի սոցիալական ճանաչողական եւ նյարդային գիտությունների լաբորատորիայի տնօրեն, հետազոտության ավագ հեղինակ, դոցենտ Ջոն Ֆրիմանը, հաղորդում է Medical Daily-ին։ Թվում է, որ կնոջ կարողությունները մղվում են երկրորդ պլան՝ առաջնային դասելով նրա տեսքը պետական ծառայություններն իրականացնելիս։

Հետազոտության համար Ֆրիմանը եւ իր գործընկերները դիմել են 300 կամավորների օգնության։ Նստելով համակարգչի դիմաց՝ մասնակիցները դիտել են 1998-2010 թթ ԱՄՆ-ի Սենատի եւ նահանգապետերի ընտրություններում հաղթած եւ պարտված  քաղաքական գործիչների լուսանկարները։ Մասնակիցներին առաջադրված էր դասակարգել ընտրությունների մասնակիցներին որպես «տղամարդ» եւ «կին»:

Հետազոտողները պարզել են, որ ինչքան շատ են մասնակիցները դասակարգել կին քաղաքական գործիչներին որպես «տղամարդ», այդքան տվյալ թեկնածուի՝ ընտրություններում հաղթելու շանսերը քիչ են եղել (ինչը վկայում են ընտրություների փաստացի արդյունքները)։