Կարմիր գինին եւ խաղողի կորիզները կարող են կանխարգելել ատամների կարիեսի առաջացումը: Գաղտնիքը պոլիֆենոլի մեջ է, որը գոյություն ունի կորիզներում եւ գինու մեջ: Այն դանդաղեցնում է մանրէների աճը:

HNGN-ի փոխանցմամբ, սա ապացուցել են լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Ի տարբերություն դեղամիջոցների, այն կողմնակի ազդեցություն չի ունենում:

Գիտնականներն ատամների խնդիրներ առաջացնող մանրէներ են աճեցրել, իսկ հետո դրանց բիոժապավենները թրջել են տարբեր լուծույթներում, այդ թվում՝ կարմիր գինու, ոչ ալկոհոլային գինու, կորիզների էքստրակտով գինու, ջրի եւ 12 տոկոսանոց սպիրտային լուծույթի մեջ: Ամենալավ արդյունքը ցույց են տվել ալկոհոլով եւ առանց ալկոհոլի կարմիր գինին, ինչպես նաեւ կորիզների էքստրակտով գինին:

Այս բացահայտման արդյունքում, հնարավոր է, ատամների հիվանդությունների դեմ նոր բնական պրոֆիլակտիկ միջոցներ ստեղծվեն: