Գիտնականները կապ են գտել հոգեկան հիվանդությունների եւ հանճարեղության հակվածության միջեւ:

Ինչպես նշում են Այովայի համալսարանից ամերիկացի գիտնականները, հոգեբանական բնույթի այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են Ասպերգերի համախտանիշը եւ դիսլեքսիան, կարող են ուղեղի աշխատանքը հիմնովին փոխել: Դրա արդյունքները զարմանալի են. ուղեղի աշխատանքում շեղումների ախտորոշմամբ անձինք ունակ են առաջ քաշել օրիգինալ գաղափարներ, քանի որ նրանց մտածողությունը սահմանափակված չէ շաբլոններով ու ստանդարտներով:

Մասնագետները նշում են, որ որեւէ հանճարեղ բան ստեղծելու հնարավորությունները նվազեցնում են այնպիսի հատկանիշները, ինչպիսին են առողջ դատողությունը եւ տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում մարդու վրա ազդում են սոցիումի նորմերը եւ գոյություն ունեցող կարծրատիպերը:

Մինչդեռ Ասպերգերի համախտանիշի եւ դիսլեքսիայի դեպքում ուղեղն այլ կերպ է գործում: Այս պատճառով այդպիսի ախտորոշմամբ մարդկանց վրա համընդհանուր ընդունելի սահմանափակումները չեն ազդում: Փորձագետները նշում են, որ ուղեղի գործունեության խանգարմամբ մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեցող պրոցեսները երբեմն իրականության արտասովոր զուգակցություններ են ստեղծում: