ԱՄՆ-ում  55-90 տարեկան  մարդիկ ներգրավված են «Սոլանեզումաբ» (solanezumab) դեղամիջոցի հետազոտման վերջին փուլում, պարզելու համար, կդանդաղեցնի արդյոք այն Ալցհեյմերի հիվանդության թեթեւ ձեւեր ունեցող մարդկանց մոտ ճանաչողական եւ ֆունկցիոնալ խանգարումները:

Դեղի փորձարկման ընթացքում, հիվանդներին 18 ամիսների ընթացքում կներարկեն ամսական 400 մգ «Սոլանեզումաբ»:

Հետազոտությունը կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին, տեղեկացնում է Fox New-ը։

Այս դեղորայքի նախկին փարձարկուները իրականցվել էին Eli Lilly դեղագործական ընկերության կողմից հիվանդության ավելի ուշ փուլում գտնվող հիվանդների վրա եւ ոչ մի դրական ազդեցություն չէին հայտնաբերել: Մինչդեռ գիտնականները դրական ազդեցություն են հայտնաբերել հիվանդության ավելի վաղ փուլում գտնվող հիվանդների մոտ: