Գիտնականները գտել են կյանքի տեւողության վրա ազդող գործոնը։ ԱՄՆ Վանդերբիլտի համալսարանի գիտնականների կարծիքով՝ մարդկանց եւ կենդանիների կյանքի միջին տեւողությունը կախված է գլխուղեղում նեյրոնների քանակից։

Բրազիլացի նյարդաբան Սյուզաննա Հերկուլանո Հուզելն AnAge տվյալների բազայի միջոցով ուսումնասիրել է ավելի քան 700 տաքարյուն կենդանիների կյանքի տեւողությունը։ Այնուհետեւ նա ուսումնասիրել է կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների կեղեւային նեյրոնների քանակը։

Համեմատելով ստացված գործակիցները՝ 75 տոկոս դեպքերում հաջողվել է ճիշտ կանխագուշակել կյանքի տեւողությունը։ Օրինակ՝ թռչունները մոտ տասն անգամ ավելի երկար են ապրում, քան նույն քաշը, սակայն ուղեղի նեյրոնների ավելի քիչ քանակ ունեցող կաթնասունները։

Հետազոտությունների շրջանակում մարդիկ առանձին են դիտարկվել՝ հաշվի առնելով մանկության երկար ժամանակահատվածն ու հետդաշտանային շրջանը։ Պարզվել է, որ մարդու կյանքի միջին տեւողությունն այնքան է, որքան նույնաքանակ կեղեւային նեյրոններ ունեցող կենդանիներինը։