Ավստրալացի 40-ամյա Քիանա Սմիթը մանկուց տառապում է «Պորտվեյնի հետք» նշանից, որը նրանք իրական տառապանք է պատճառում։ The Daily Mail-ը հայտնում է, որ կնոջը նույնիսկ «մանուշակագույն մարդակեր» են անվանում իր արտաքին տեսքի համար։
Հսկա խալը տարածվել է դեմքի կեսի, շուրթերի ու վզի մի մասի վրա, որի պատճառով Քիանայի համար դժվարացել է ուտելը։ Բացի այդ, նրա մոտ տեսողության խնդիրներ են առաջ եկել։ Մի քանի վիրահատություններից հետո կինը մաշկի լազերային շտկման կարիք ունի, քանի որ ի ծնե այդ նշանը չի դադարում աճել։
«Պորտվեյնի հետքը» մաշկի փոքր արյանատար անոթների անոմալ զարգացման հետեւանք է։ Սկզբում այն մեծ չէր, սակայն սկսել է ինտենսիվորեն աճել, երբ Քիանան սեռահասուն տարիքի է հասել։ «Պորտվեյնի հետքի» դեպքում հաճախ լազերային թերապիա է անցկացվում, սակայն այն չի օգնում ամբողջապես ազատվել դրանից՝ ի ծնե այդ նշանի գենետիկ բնույթի պատճառով։









