Մասնագետները կարողացել են պարզել, թե շաբաթվա որ օրն է մեծանում դավաճանության հավանականությունը: New York Post-ը հաղորդում է, որ սոցհարցման արդյունքները վկայում են, որ դավաճանության հավանականությունը մեծանում է ուրբաթ՝ 18: 45-ին:
UK Illicit Encounters կայքը հարցում է անցկացրել ամուսնական դավաճանության նախընտրությունների մասին: Պարզվել է, որ դավաճանությունների 30 տոկոսը կապված է մարզադահլիճ այցելելու, իսկ 17 տոկոսը՝ սոցցանցերում ծանոթությունների հետ:
Ամուսնալուծությունների հարցերով խորհրդատու Ջո Տարավելայն (Joe Taravella) նշում է, որ ստացված տվյալները բավական ճշմարտանման են հնչում հաշվի առնելով այն, որ մարզադահլիճում, աշխատանքի վայրում կամ չաթում հարաբերություններ սկսելն իսկապես հեշտ է:
Այսպիսով, եթե տեսնեք, որ ձեր կեսը ուրբաթ երեկոյան ինչ-որ տեղ է գնում, ապա իսկապես պետք է անհանգստանալ:
Փորձագետներն իրենց հերթին խորհուրդ են տալիս չանտեսել դավաճանությունը, այլ փորձել անմիջապես խոսել զուգընկերոջ հետ:






