Բժիշկները քայլելու ունակություն են վերադարձրել հազվագյուտ հիվանդությամբ տղային: Հիվանդությունը միլիոնի դեպքում մեկի մոտ է հանդիպում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Ռոմեո Հեդլին ընդամենը 3 տարեկան էր, երբ նրա ոտքերում ուժեղ ցավեր սկսվեցին, որոնք ուղեկցվում էին կապտուկների առաջացմամբ, ինչպես նաեւ նախանշաններով, որոնք  նման են գրիպին:

Պարզվել է, որ տղայի մոտ կայծակնային պուրպուա է զարգացել (purpura fulminans), որը հետագայում դարձել է նեկրոզի եւ փտախտի զարգացման պատճառ:

Ռոմեոյի կյանքը փրկելու համար, բժիշկները ստիպված էին անդամատել նրա երկու ոտքերը:

Հատուկ պրոթեզներ կրելու համար, որոնք ամրացվում են որովայնի շրջանում, տղայի մկանները պետք է պնդանային:

Արդյունքում գիպսե կարկասի համար ծեփապատճենը պատրաստվել էր միայն անցյալ տարվա մարտին:

Ծնողները պատմում են, որ Ռոմեոյի համար հեշտ չէր նոր ոտքերին սովորել: Բանն այն է, որ դրանք բավական ծանր են եւ տղայից 100 տոկոսանոց կենտրոնացում են պահանջում:

Սակայն կարեւորը, ինչը ուրախացրել էր Ռոմեոյին այն է, որ նա այժմ կարող է նույն հասակի լինել, ինչ եւ իր ընկերները:

 Ռոմեոն շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, իսկ նրա երազանքը պրոֆեսիոնալ բասկետբոլիստ դառնալն է:

Ծնողները նշում են, որ նա շատ շարժուն եւ նպատակասլաց տղա է, սիրում է կյանքը եւ փորձում է վայելել նրա ամեն մի պահը:

«Մենք մտածում ենք, թե որքան կարող են առաջիկա 20 տարում պրոթեզավորման տեխնոլոգիաները զարգանալ եւ բավական լավատեսորեն ենք տրամադրված», - խոստովանում է նրա մայրը:

Source The Daily Mail

Photos Handout