Ալբա Բաթլերը, որը ծնվել է սրտի հայելային դասավորվածությամբ, նշել է իր առաջին տարեդարձը, չնայած այն բանին, որ նրա ապրելու շանսերը բժիշկները 50 տոկոս են գնահատել։ The Daily Mail–ը հայտնում է, որ երեխայի մոտ սրտի արատ են նաեւ հայտնաբերել, որն արտահայտվել է սրտանոթների ոչ ճիշտ տեղակայմամբ։ Նորածնի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել բարդ վիրահատություն կատարել բաց սրտի վրա, որը 9 ժամ է տեւել։ 26-մյա Ալեքսանդրա Գարսիայի եւ 30-ամյա Դեննի Բաթլերի համար Ալբան երկար սպասված երեխա էր։ Նախկինում բժիշկները նրանց ասում էին, որ նրանք երբեք չեն կարողանա բնական ճանապարհով երեխա ունենալ։ Զույգերի անհանգստությունը ցրվել են, երբ պարզվել է, որ Ալեքսանդրիան հղի է։ Սակայն հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ սրտի զարգացման արատ է հայտնաբերել, որը հանդիպում է հղիության 100 հազարից 20-30 դեպքերում։ Չնայած ծնողների մտավախություններին, որ հղիությունը ստիպված կլինեն արհեստականորեն ընդհատել, Ալբան ապրել է, որ լույս աշխարհ է եկել նախատեսված ժամկետում։ Սրտի բարդ վիրահատությունը հաջողությամբ է անցել եւ երեխան տոնել է իր առաջին ծննդյան տարեդարձը։ «Մենք վատագույնին էինք պատրաստվում, բայց Ալբան մեր փոքրիկ հերոսն է եւ իսկական մարտիկ է»,–պատմել է Ալեքսանդրիան։ Ի նշան երախտագիտության իրենց դստերը փրկելու համար հաջորդ տարի ծնողները մտադիր են Alder Hey հիվանդանոցի աջակցության համար միջոցներ հավաքել։ 




Source The Daily Mail
Photos Mercury Press & Mеdia






