Անօդաչու մեքենաները նոր սեքսուալ հեղափոխության պատճառ կդառնան: Գիտնականները վստահ են, որ տեխնիկայի հրաշքը ապագայում մեքենաներում զանգվածային սեքսով զբաղվելու պատճառ կդառնա:

USA TODAY-ը Annals of Tourism Research-ին վկայակոչելով հաղորդում է, որ Սուրեյա համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի փորձագետները եզրակացրել են, որ մոտ ապագայում մեքենաներում սեքսը տարածված երեւույթ կդառնա:

Նրանց կարծիքով, եթե առաջ սուր զգացողությունների սիրահարները իրենց զսպում էին տաքսիում կամ գնացքում ինտիմ մտերմությունից, ապա այժմ անօդաչու մեքենաները կարող են նրանց գաղտնիություն եւ վերահսկման բացակայություն ապահովել:

Այսպիսով գիտնականների պատկերացմամբ, անօդաչու մեքենաները նման կլինեն Ամստերդամի շարժական թաղամասին:

Ըստ հետազոտողների, այդ պոտենցիալ հետեւանքները նոր ուսումնասիրություն են պահանջում: