Օքսֆորդի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունները վկայում են, որ վերակենդանացման բաժանմունքում բուժումը սպառնում է առաջացնել դեպրեսիա:

Համաձայն Critical Care ամսագրի՝ ուսումնասիրվել են բրիտանական 26 հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացած մոտ 5 հազար հիվանդներ: Հիվանդանոցից դուրս գրվելուց 3 ամիս և 1 տարի անց նրանք հետազոտվել են տագնապներ, դեպրեսիաներ և հետտրավմատին սթրեսային խանգարումներ հայտնաբերելու համար:

Արդյունքում մեկ, երկու կամ բոլոր երեք խանգարումների նշաններ են հայտնաբերվել հետազոտվողների 55%-ի մոտ: Ընդ որում, որևէ մեկ հոգեկան խանգարումն ունենալու առկայությունը 65%-ով բարձրացնում է մեկ այլ խանգարման զարգացման ռիսկը:

Գիտափորձի մասնակիցների 45%-ի մոտ նկատվել է բարձր տագնապայնություն, 40%-ի մոտ՝ դեպրեսիա, իսկ 22%-ը տառապում էր հետտրավմատին սթրեսային խանգարումներով:

Բացի այդ, վերակենդանացման բաժանմունքում բուժմանը հաջորդող 2 տարիների ընթացքում դեպրեսիայով տառապող պացիենտների մահացության ռիկսը 47%-ով ավելին է, քան տվյալ հոգեկան խանգարումներ չունեցողների շրջանում: