Գիտնականները բացահայտել են երեխաների խորը քնի գաղտնիքը: Պարզվել է, որ այն փոքր երեխաները, ովքեր երկար ժամանակ որովայնի վրա են քնում, ավելի ակտիվ են օրվա ընթացքում եւ ավելի լավ են քնում:

 ConsumerAffairs-ը, վկայակոչելով Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությանը, հայտնում է, որ ցերեկը ֆիզիկական ակտիվության ցածր աստիճանը կարող է մանկական քնի հետ խնդիրների հանգեցնել: Մինչդեռ փորի վրա դիրքը երեխային թույլ է տալիս ակտիվորեն օգտագործել շարժողական գործառույթները:

Երեխայի գործադրած ջանքերի շնորհիվ արդյունքում զարգանում է մոտորիկան եւ նորմալ քաշը պահպանվում է: Բացի այդ, նա ավելի լավ է յուրացնում լեզուն եւ սոցիալական կարողությունները:

22-ամսական երեխաների մասնակցությամբ հետազոտությունները ցերեկային ֆիզիկական ակտիվության պակասի, ք եւ գիշերը հաճախակի կերակրելու միջեւ կապ են հայտնաբերել: