Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պոռնոգրաֆիա նայող տղամարդիկ կարող են փոքրացնել իրենց ուղեղի ծավալը եւ նրանց մոտ կարող է սեռական խթանման արձագանքի մթագնություն առաջանալ, հաղորդում է Daily Mail-ը։ Հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Սիմոնե Կունը՝ Բեռլինի Մաքս Փլանք ինստիտուտից, ասել է, որ սա առաջին ուսումնասիրությունն է, որը բացահայտում է պոռնո ֆիլմեր նայելու եւ ուղեղի չափերի կրճատման մեջ առկա կապը, եւ նրա գործունեության սեքսուալ խթանման պատասխանը։ Այնուամենայնիվ, կա նաեւ այլընտրանքային բացատրություն, ովքեր հաճախ են նայում պոռնոգրաֆիկ ֆիլմեր, նրանք ծնվել են ուղեղի որոշակի տեսակով։
Այն մարդիկ, ում ստրատիումը (ուղեղի մի հատված, որը կարգավորում է մարդու վարքագիծը) ավելի փոքր է, նրանք ավելի հավանական է, որ նայեն նման ֆիլմեր։
«Դեռեւս հստակեցված չէ, արդյոք պոռնոգրաֆիկ ֆիլմերն են փոխում ուղեղի ձեւը, թե հատուկ ուղեղի ձեւ ունեցող մարդիկ են ավելի շատ նայում նման ֆիլմեր»,-ասել է նա։
Հետազտության համար դոկտոր Կունը եւ իր գործընկեր Յուրգեն Գալինաթը` Բեռլինի Չարիթի համալսարանից, հավաքագրել են 21-45 տարեկան 64 առողջ տղամարդ եւ հարցրել են նրանց պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելու իրենց սովորության մասին։ Նրանք նաեւ նկարել այդ մարդկանց ուղեղը՝ ուղեղի ծավալը չափելու եւ տեսնելու, թե ինչպես է նրանց ուղեղը արձագանքում պոռնոգրաֆիկ նկարներին։
Նրանք հսկայական տարբերություններ են գտել ժուժկալ տղամարդկանց եւ հաճախակի սեքսուալ ֆիլմեր կամ նկարներ դիտող տղամարդկանց մեջ։ Ըստ ստացված արդյունքների ավելի շատ պոռնո ֆիլմեր դիտող մարդկանց մոտ ստրիատումի ծավալը ավելի փոքր է եղել։
«Ավելին, մենք պարզել ենք, որ ուղեղի մեկ այլ հատված (որը նույնպես ստրիատումի մաս է կազմում եւ ակտիվ է, երբ մարդիկ սեքսուալ խթաններ են տեսնում) ավելի քիչ ակտիվ է այն մասնակիցների մոտ, ովքեր ավելի շատ հակված են պոռնոգրաֆիա դիտելուն։
Դոկտոր Կունը անգամ նշել է, որ այլ գործողությունները, նույնիսկ տաքսի վարելը, կարող է ազդել ուղեղի չափերի եւ գործառույթների վրա։ «Ընդհանրապես այն ամենը, ինչ մարդիկ շատ հաճախ են անում, կարող է փոխել իրենց ուղեղի չափը եւ գործոռույթները»,-ավելացրել է նա։
Այնուամենայնիվ, այլ հետազոտողներ կարծում են, որ չափավոր պոռնոգրաֆիան հավանաբար ոչ մի վնաս չի էլ հասցնում։






