Տոները լարված ժամանակաշրջան են շատերի համար, եւ մենք հաճախ փորձում ենք սփոփանք գտնել ուտելիքի մեջ։ Ութ հայտնի դիետոլոգ ներկայացրել են Fox News-ին իրենց սիրելի ճաշատեսակների բաղադրատոմսերը, որոնք կարող են տրամադրություն բարձրացնել։
1. Բալի չիր

Ինչու է ինձ դուր գալիս. «Դա քաղցրի, թթվի եւ մածուցիկության հիանալի համակցում է։ Բացի այդ չիրը քիչ տեղ է զբաղեցնում եւ հարմար է ոտքի վրա ուտելու համար».
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Բալը մելատոնինի՝ կենսաբանական ժամացույցը կարգավորող եւ լավ քուն ապահովող հորմոնի միակ բնական աղբյուրն է։ Գիշերվա քունը լավագույնս նպաստում է լավ տրամադրության։
Ինչպես ուտել. «Ամենահարմար տարբերակը յոգուրտի կամ վարսակի շիլայի մեջ լցնելն է, բայց կարելի նաեւ ավելացնել հապալասե սոուսի մեջ»։
Կարեն Անսել, www.karenansel.com
2. Կանաչիով եւ տապակած սնկով օմլետ

Ինչու է ինձ դուր գալիս. «Լավ նախաճաշը օգնում է ինձ առույգ մնալ ողջ օրվա ընթացքում»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Եվ սնկի, եւ ձվի մեջ կա D վիտամին. Այն, ինչպես հայտնի է, բարձրացնում է սերոտենինի մակարդակը գլխուղեղում, ինչը կարող է լավացնել տրամադրությունը։ Ձմռանը շատ կարեւոր է D վիտամին ստանալ սննդի միջոցով, որովհետեւ նրա հիմնական աղբյուրը արեւն է»։
Ինչպես ուտել. «Ես գերադասում եմ իմ օմլետը պատրաստել սնկով, որովհետեւ սունկը ապահովում է «մսոտությունը»։
Ջեքի Նյուջենտ, «1000 ցածր կալորիականությամբ բաղադրատոմսեր» գրքի հեղինակ,
3. Կոլոլակով սպագետի

Ինչու է ինձ դուր գալիս. «Խոշոր աղացած ալյուրից պատրաստված սպագետին եւ հնդկահավի կամ հավի կոլոլականեր, տոմատի սոուս, թարմ լոլիկ եւ մոցառելա պանիր՝ սա իմ ամենասիրելի ճաշատեսակներից է ձմռանը։ Այն ոչ միայն շատ համեղ ուտելիք է, այլեւ շատ օգտակար։ Այսպիսի սպագետին մեծ քանակությամ ածխաջրեր է պարունակում, որոնք սնուցում են գլխուղեղը, էրիտրոցիտները եւ կենտրոնական նյարդային համակարգը»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Անյուղ հնդկահավը կամ հավը ապահովում են օրգանիզմը բարձրորակ սպիտակուցով եւ սելենով՝ հանքանյութով, որը սատարում է իմունային համակարգը, ինչպես նաեւ B վիտամինի տարբեր տեսակներով»։
Ինչպես ուտել. «Հիմնական գաղտնիքը՝ անյուղ մսի օգտագործումն է, տոմատի սոուսը աղի քիչ պարունակությամբ»։
Էլիզա Զիդ, www.elisazied.com.
4. Վարսակի շիլա

Ինչու է ինձ դուր գալիս. «Կշտացնող եւ օգտակար նախաճաշը տոների ժամանակ՝ ճիշտ ռազմավարություն է օֆիսային երեկույթների եւ ընտանեկան խնջույքների ժամանակ շատակերությունը կանխելու համար»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Հետազոտությունը ցույց է տալիս, որ լավ ածխաջրերը նպաստում են սերոտոնինի արտադրմանը, ինչը բարձրացնում է տրամադրությունը»։
Ինչպես ուտել. «Վարսակը նման է մակարոնեղենի՝ այն նուրբ համ ունի, այդ պատճառով կարող եք վրան ավելացնել ցանկացած բան ըստ ձեր ճաշակի».
Ռեյչել Բիգան, http://rachelbegun.com
5. Համեմունքներով սալսա

Ինչու է ինձ դուր գալիս. «Կալորիաների ցածր պարունակությամբ սալսան, այնուամենայնիվ, շատ համեղ եւ կծու ուտելիք է, եւ տնական չիպսերի հետ մեկտեղ արագ պատրաստվող հրաշալի ճաշատեսակ է»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Սալսան հագեցած է կայենյան տագտեղով, որը օգնում է «լավ տրամադրության» ենդորֆինների ձերբազատմանը, եւ թարմ համեմով, որը հանում է ավելորդ լարվածությունը»։
Ինչպես ուտել. «Խանութից գնված պատրաստի սալսաին ավելացրեք մի պտղունց կայենյան տագտեղ եւ թարմ համեմ։ Եթե դուք եք ուզում պատրաստել, ապա կտրատեք լոլիկը, ավոկադոն եւ կանաչ տագտեղը, ավելացրեք լայմի հյութ, թարմ համեմ եւ կայենյան տագտեղ».
Հոլլի Գրեյնջեր, http://holleygrainger.com
6. Մսով եւ սնկով բուրգերներ

Ինչու է ինձ դուր գալիս. «Սնկերը քիչ կալորիաներ են պարունակում, եւ դուք կարող եք կշտանալ, առանց գիրանալու։ Դա D վիտամինի, որն անհրաժեշտ է ոսկրերի կառուցման եւ մկանային զանգվածի պահպանման համար, միակ բուսական աղբյուրն է։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Սնկերը մեծ քանակությամբ էրգոտիոնեին սննդարար բուսանյութ են պարունակում, որը լավացնում է արյան շրջանառությունը։
Ինչպես ուտել. «Տավարի մսի կեսը փոխարինեք մանր կտրատած սնկով։ Դա շատ հեշտ է»։
Դեյվիդ Գրոտ, «Լավագույնը, ինչ կարելի ուտել» գրքի հեղինակ, www.davidgrotto.com
7. Նուշ

Ինչու է ինձ դուր գալիս. «Դուք ձեզ լավ կզգաք ոչ միայն միջոցներ խնայելով, այլեւ ստանալով սրտի համար օգտակար ճարպեր, E վիտամին եւ կալցիում»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Նուշը կարգավորում շաքարի մակարդակը արյան մեջ, ինչով եւ բարձրացնում է տրամադրությունը»։
Ինչպես ուտել. «Դուք կարող եք մանրացրած նուշը ցանել ձկի, աղցանի կամ բուտերբրոդի վրա, կամ էլ պատրաստել հավը նշե սոուսում»։
Բոննի Փաուբ-Դիքս, «Կարդա ուտելուց առաջ» գրքի հեղինակ,
8. Վայրի սաղմոն

Ինչու է ինձ դուր գալիս. «Վայրի սաղմոնը պարունակում է օմեգա-3 անվանումով առողջ ճարպեր, որոնք լավ են ազդում ուղեղի վրա, եւ պահպանում են մտածողության սթափությունը երկար տարիներ շարունակ»։
Ինչպես է բարձրացնում տրամադրությունը. «Օմեգա -3 հզոր ճարպերը կարգավորում են ուղեղի աշխատանքի այն մասը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար»։
Ինչպես ուտել. «Դժվար է անգամ պատկերացնելկ ավելի լավ բան, քան սաղմոնի գրիլը։ Ես այն դնում եմ ջեռոցի մեջ մի քիչ ձիթայուղով, սեւ պղպեղով մի պտղունց աղով»։
Քրիստոֆեր Մոր, www.mohrresults.com






