Դեռեւս անցյալ տարի մասնագետները հաշվարկել են, որ սարդերը տարեկան մոտ 400-800 մլն տոննա ավար են ուտում։ Երկրի վրա բոլոր մեծահասակների քաշը, ըստ գիտնականների, կազմում է մոտ 287 մլն տոննա։ Այդ թվին եթե ավելացնենք մոլորակի բոլոր երերխաների քաշը, որը ոչ ավել, քան 70 տոննա է, կստացվի, ու եթե սարդերը սնվեին մարդկանցով, նրանք կարող էին մեկ տարվա ընթացքւմ ուտել ողջ մարդկությանը։ Իսկ որոշ սարդեր նույնիսկ քաղցած կմնային։

Այս հետազոտության հեղինակներ Մարտին Նիֆելերը եւ Քլաուս Բիրքհոֆերն իրենց հաշվարկներն արել են արդեն ունեցած տեղեկատվության վրա, նախօրոք հաշվելով՝ ինչ քանակությամբ սարդեր են ապրում մեր մոլորակի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա։

Նրանց հաշվարկների համաձայն՝ եթե սարդերը հանկարծ սկսեն սնվել մարդկանցով, ամենից շատ կբերի այն մարդկանց բախտը, որոնք ապրում են անապատներում եւ արկտիկական տունդրաներում՝ այնտեղ սարդերի թիվը նվազագույն է։ Իսկ ահա շոգ եւ խոնավ կլիմայական պայմաններում հաշվվում է մոտ 1000 սարդ՝ 1 ք/մ-ի վրա, ինչը վախեցնող թիվ է թվում։ Ընդ որում, մեր մոլորակի վրա բոլոր սարդերի ընդհանուր քաշը կազմում է 25 մլն տոննա, ինչը համարժեք է 478 օվկիանոսային նավի, ինչպես «Տիտանիկը»։

Բարեբախտաբար, սարդերը թեեւ մսակեր են, սակայն գերադասում են ուտել այլ միջատների՝ ինչպես մժեղներն ու ճանճերը, որոնք, ի դեպ, ոչ քիչ սպառնալիք են ներկայացնում վարակիչ հիվանդությունների տեսակետից։ Սարդերի շնորհիվ, որոնք սնվում են նրանցով, այդ վնասակար միջատների թիվը չի մեծանում։ Այդ պատճառով սարդերից վախենալ եւ նրանց դեմ պայքարել պետք չէ։