«Սուպերլիցքավորված» վիտամին А-ի հիման վրա դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության  եւ դեմենցիայի այլ դրսեւորումների դեմ պայքարում: Այս մասին պատմում են University of Aberdeen и University of Durham-ի գիտնականները:

Օրգանիզմում քայքայլվելով՝ վիտամին A-ն վերածվում է ռետինաթթվի, որը շատ կարեւոր է նյարդային համակարգի նորմալ զարգացման համար: Փորձագետների խոսքով՝ A վիտամինի սինթետիկ տարբերակը կարող  է արդյունավետ լինել Ալցհեյմերի, Պարկինսոնի, Լու Գերիգի (կողային ամիոտրոֆիկ սկլերոզի) եւ շարժական նեյրոնների հիվանդությունների դեպքում: Այժմ գիտկանաներն արդեն զբաղվում են այդ վիտամինի «սուպերլիցքավորված» սինթետիկ տարբերակի ուղղությամբ:

Ռետինաթթուն մասնակցում է աչքերի, ուղեղի ներսաղմնային զարգացմանը: Այն կարեւոր է նյարդերի աճի եւ վերականգնման համար, որոնք կարգավորում են զգացողությունները, շարժումները եւ ուղեղի ակտիվությունը: Իսկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները կապված են հենց այդ նյարդերի վնասման հետ:

 Փորձագետները հույս ունեն, որ ռետինաթթվի բարձր մակարդակը պետք է արգելակի նյարդերի ծերացման գործընթացը եւ ավելացնի նյարդային բջիջների քանակը:

Նշենք, որ A վիտամինի լավագույն աղբյուրներից մեկը բրյուսելյան կաղամբն է: