Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները հերքել են աուտիզմի առաջացման տարածված տեսությունը: Այդ տեսությունը հաստատում են կենդանիների նկատմամբ մինչ օրս իրականացված հետազոտությունները, սակայն այն մարդկանց համար, ըստ գիտնականների, հավաստի չէ: Համաձայն տեսության, աուտիկ սեկտրի խանգարումների ժամանակ նեյրոնները գերզգայուն են դառնում եւ ստեղծում են «աղմուկ», որը խանգարում է ուղեղի նորմալ գործունեությանը:

Ընդունված էր կարծել, որ ուղեղում նեյրոնների արգելակման խթանումն ու նեյրոնների գրգռման եւ ճնշման միջեւ հավասարակշռության վերականգնումը կարող են օգնել մեղմել աուտիզմի ախտանշանները:

Սակայն նոր աշխատանքում նյարդակենսաբանները ցույց են տվել, որ աուտիզմի՝ մկան մոդելում նեյրոնային ակտիվության ճնշման մակարդակի իջեցումը փոփոխություններ չի առաջացնում նյարդային բջիջների միջով ազդակների անցման մեջ: Ընդհակառակը, գրգռման եւ ճնշման միջեւ հավասարակշռության փոփոխությունը, ինչպես երեւում է, փոխհատուցման մեխանիզմ է, որը փորձում է կայունացնել աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց ուղեղի աշխատանքը:

Աուտիզմի՝ մկան մոդելն առաջանում է կրծողների գեների մեջ տարբեր մուտացիաների ներդրմամբ: Այս մուտացիաները նույնական են այնքանով, որ հանդիպում են տվյալ հիվանդությամբ մարդկանց մոտ։ Արդյունքում, կենդանիների մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք աուտիզմային սպեկտրի խանգարման նշաններ են հիշեցնում, ինչպիսիք են` սոցիալական փոխազդեցության խանգարումը եւ կրկնվող վարքը: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ մկնային մոդելի համար եթե ճիշտ է, ուրեմն ճիշտ կլինի նաեւ մարդու դեպքում։