Ուշադրություն, հոդվածում կան նկարներ, որոնք կարող են տհաճ լինել:
Ադրիան Էսպինոն (Adrián Espino) ընդամենը 6 տարեկան էր, երբ նրա այտին փոքր պալար հայտնվեց: Պալարը տարեցտարի շարունակում էր աճել մինչեւ սարսափելի չափերի, 3 կգ քաշով ուռուցքի չվերաճեց: The Daily Mail-ը հաղորդում է, որ Ադրիանի մոտ ֆիբրոզ դիսպլազիա է ախտորոշվել՝ հիվանդություն, որը բոնորոշվում է կմախքի զարգացման խանգարմամբ:
Բժիշկները ուռուցքի աճը կանխելու մի քանի փորձեր են ձեռնարկել, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ադրիանը, ով այժմ 23 տարեկան է, խոստովանում է, որ առողջական խնդիրները խորը դեպրեսիայի եւ ինքնասպանության մտքերի առաջացման պատճառ են դարձել:
«Բայց ես մտածում էի իմ ընտանիքի մասին: Բացի այդ, հուսահատ քայլից ինձ հպարտությունն էր պահում. ես չէի ցանկանում հանձնվել եւ փորձում էի կյանքի լուսավոր կողմը տեսնել», - պատմում է նա:
Հսկայական ուռուցքի պատճառով նրա մոտ շնչառական եւ տեսողական խնդիրներ են սկսվել: Բացի այդ նրա ատամները սկսել են սխալ զարգանալ եւ արդյունքում նրա համար դժվար է դարձել սնունդը ծամել:
Որդուն փրկելու համար նրա ծնողները որոշել են շատ վտանգավոր վիրահատության դիմել նրանց տնից հազար մղոն հեռավորության վրա գտնվող Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նշել են, որ առանց վիրահատական միջամտության պատանու կյանքը վտանգի տակ կլինի, քանի որ ուռուցքը փակում է շնչուղիները:
Ուռուցքը մաս առ մաս է հեռացվել, ընդ որում, ըստ լրատվամիջոցների, դրա համար մուրճ եւ հատիչ է պահանջվել: Վիրահատությունից երեք ամիս է անցել եւ Ադրիանը ապաքինվում է: Պատանին աստիճանաբար սովորում է իր նոր դեմքին:
Առջեւում ռեկոնստրուկտիվ վիրահատություն է, բայց արդեն հիմա Ադրիանը ապագայի հետ կապված նոր ծրագրեր է կազմում:
«Ես ցանկանում եմ ավարտել ուսումը եւ իմ գիրքը հրատարակել: Բացի այդ ուզում եմ երաժշտությամբ զբաղվել», - պատմել է նա:




Source: The Daily Mail
Photos: @Discoverw/Barcroft Productions






