Քալիֆորնիայում Ջոն Սալկի անվան կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի եւ գերմանական Հեյդելբերգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կասեցնել քաղցկեղի զարգացումը: MedicalXpress-ի հաղորդման համաձայն՝ օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը կարող է կանխել բջիջներում աուտոֆագիայի պրոցեսը:
Աուտոֆագիան բջջի բնական, կարգավորող մեխանիզմ է, որն ընտրում է ոչ պիտանի կամ դիսֆունկցիոնալ բաղադրիչները: 2016 թվականին ճապոնացի գիտնական Յոսինորի Օսումին աուտոֆագիայի մեխանիզմների հայտնագործության եւ հետազոտության համար Նոբելյան մրցանակ է ստացել:
Գիտնականների կարծիքով՝ աուտոֆագիան կարող է նպաստել բջիջների մահվանը նախաքաղցկեղային վիճակում:
Երբ թելոմերները (քրոմոսոմների ծայրերի հատվածները, որոնք պաշտպանական գործառույթ են կատարում) կարճանում են, բջիջները դադարում են կիսվել: Սակայն երբեմն այս պրոցեսը տեղի չի ունենում, եւ բջիջները շարունակվում են կիսվել, ինչի հետեւանքով անպաշտպան թելոմերներով քրոմոսոմները միախառնվում են եւ դիսֆունկցիոնալ դառնում: Սա, իր հերթին, դառնում է քաղցկեղի զարգացման պատճառը:
Մինչդեռ աուտոֆագիան բերում է այն բջիջների մահվան, որոնք կարող են չարորակ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:
Փորձերի ընթացքում հաջողվել է պարզել, որ աուտոֆագիան քաղցկեղի ճնշման կարեւոր մեխանիզմ է, քանի որ կանխում է ուռուցքներ առաջացնող բջջային վնասվածքների կուտակումը:






