Յուրաքանչյուրի հետ էլ պատահել է այնպես, որ նա զուգարանում նստած փորձել է կղանքը դուրս մղել, բայց ոչինչ չի ստացվել։ Բարեբախտաբար, կան զարմանալի մթերքներ, որոնք օգնում են փորկապության դեպքում, հաղորդում է Medical Daily-ն։
«Փորկապությունը կարող է վկայել օրգանիզմում առկա ճարպերի վատ մարսումը, աղիքների միկրոֆլորայի խանգարումները, ինչպես նաեւ լյարդում թունավոր նյութերի առկայությունը»,-ասել է սննդակարգի մասնագետ Ջենիֆեր Սքրայբները Պորթլենդից (Օրեգոն նահանգ)։ Երկարաժամկետ փորկապությունը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր՝ ցավեր առաջացնելով որովայնի եւ անգամ մեջքի շրջանում։ Որպեսզի կղանքը չոր եւ դժվարանցանելի չդառնա, փորձեք հետեւյալ մի քանի մթերքները։
1. խաշած լոբի
Ինչպես հայտնի է, այս առողջարար մթերքը առաջացնում է մետեորիզմ, բայց լոբու մեջ առկա բջջանյութը կարող է իսկապես մեղմել փորկապությունը։ Ձեր սննդակարգում սեւ, լոբու, սպիտակ լոբու եւ սոյայի օգտագործումը կարող է նվազեցնել փքվածությունը, եթե լոբին ճիշտ է պատրաստված։
2. Սուրճ
Սուրճի օգտագործումը կարող է ոչ միայն օգնել գնալ զուգարան «մեծ գործով», այլեւ այն կղանքը դարձնում է ավելի թեթեւ եւ հեշտ անցանելի։ Առանց կոֆեինի սուրճը նույնպես օգտակար է աղիքների համար, բայց ոչ այնքան արդյունավետ, ինչպես կոֆեինով սուրճը։
3. Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադի առողջարար հատկությունները անսահման են, բայց շոկոլադի սիրահարները միգուցե չգիտեն, որ այն նաեւ մեղմում է փորկապությունը։ Շոկոլադը հարուստ է մագնեզիումով, որը օգնում է թուլացնել մարսողական տրակտի եւ ամբողջ մարմնի մկանները՝ բարձրացնելով «մեծ գործով» զուգարան գնալու հավանականությունը։ Ավելի լավ կլինի նախընտրել 72% կակաո պարունակող օրգանիկ մուգ շոկոլադ, քանի որ դժբախտաբար, կաթնային շոկոլադը այդպես արդյունավետ չի գործում, ինչպես իր մուգ «գործընկերը»։
4. Ադիբուդի
Ադիբուդին հիանալի միջոց է Ձեր սննդակարգը բջջանյութով հարստացնելու համար։ Փորձեք աղ եւ ձեթ չավելացնել՝ դրա օգտակար հատկանիշները պահպանելու համար։
5. Բողկ
Բողկը հեռացնում է լյարդում առկա տոքսինները, ավելորդ լեղին, եւ աղիքները մաքրելով՝ նպաստում է աղիքային պերիստալտիկային։
6. Յոգուրտ
Յոգուրտը պրոբոիտիկներով հարուստ հիանալի մի միջոց է առողջ մարսողության համար։ Խուսափեք շատ շաքար պարունակող յոգուրտներից եւ նախընտրեք օգտագործել օրգանիկ յոգուրտներ, որոնք պրոբոիտիկների աղբյուր են հանդիսանում։






