Ցելյուլիտի դեմ պայքարելու ամենաադյունավետ միջոցը դիետաներն ու վարժություններն են։ Յոգայի ուժային վարժությունները կարող են հրաշքներ գործել ցեյլուլիտի դեմ, քանի որ յոգան ձգում , երկարացնում է մկանները եւ բարձրացնում դրանց տոնուսը՝ ավելի հարթեցնելով Ձեր մաշկը։

Փորձեք  կատարել Նյու Յորքից յոգայի հմուտ մարզիչ եւ պիլատեսի մասնագետ Քրիսթին Մաքգիի առաջարկած այս երեք վարժությունները։ Այս վարժությունները կատարեք շաբաթական նվազագույնը երկուսից երեք անգամ՝ համադրելով այն առողջ դիետայի, կարդիո վարժությունների եւ մեծ քանակությամբ ջուր օգտագործելու հետ, եւ Դուք կտեսնեք մեծ փոփոխություններ ազդրերի, ոտքերի եւ հետույքի շրջանում, ասել է նա news.health.com-ին։

Արծվի դիրք

 Ծալեք Ձեր ոտքերը մինչ ծնկները, այնուհետեւ բարձրացրեք աջ ոտքը եւ խաչելով  ձախ ոտքին՝ կրկնակի պտտեք այնպես, որ աջ ոտքի բութ մատը հայտնվի ձախ ոտքի ետեւում։ Կպցրեք աջ եւ ձախ ձեռքերը եւ ափերը միացրեք իրար՝ մատները վեր ուղղելով։ Պահպանելով հավասարակռությունը՝ փորձեք ներքեւ իջնել։ Փորձեք մնալ այս դիրքում մոտ 15-20 վայրկյան (իսկ եթե հնարավոր է ավելի երկար)։ Հանգիստ եւ խորը շունչ քաշեք 5-8 անգամ, իսկ հետո նույնը կատարեք մյուս կողմից։ Այս դիրքը նաեւ շատ օգտակար է ուշադրության եւ կենտրոնացման համար։ 

Շրջված ձողի դիրք

Նստեք գետնին՝ ոտքերը առաջ պարզած։ Ձեռքերը դրեք հատակին մեջքի հետեւում ազդրերից 5-10սմ հեռավորությամբ, իսկ ձեռքերի մատները մարմնի հակառակ ուղղությամբ։ Շնչելու ժամանակ վեր բարձրացրեք կոնքը ՝ մարմինը պահելով ուղիղ, ձիգ եւ լարված։ Պահեք ծնկները ուղիղ, իսկ ոտքերը դրեք հատակին։ Մնացեք այս դիրքով։ Կրկնեք այն մի քանի անգամ՝ շրջելով ձեռքի մատները հակառակ ուղղությամբ։

Սարվանգասանա՝ կանգնել ուսերի վրա

Ուսերի վրա կանգելը եւ յոգայի մյուս բոլոր շրջված դիրքերը ամրապնդում են լիմֆատիկ համակարգը։ Պառկեք մեջքի վրա, ճկեք Ձեր արմունկները եւ ձեռքերը դրեք մեջքի ստորին հատվածում։ Ոտքերը բարձրացրեք վեր դեպի առաստաղ։ Մնացեք այս դիրքով մի քանի վայրկյան՝ պահպանելով նորմալ շնչառություն։ Հետո շունչ քաշելով ոտքերն ուղղեք այնպես, որ 90 աստիճանի անկյուն կազմի։ Արմունկներով հրելով եւ ձեռքի ափերով պահելով մեջքը՝ բարձրացրեք հետույքը հատակից եւ աստիճանաբար ձեռքերը հասցրեք մինչ թիակներ եւ ուղղաձիգ բարձրացրեք Ձեր մարմինը, ինչքան հնարվոր է վեր։