Անկախ Ձեր օգտագործած յուղի տեսակից՝ յուղը, սննդային տեսանկյունից դասակարգվում է որպես ճարպ։ Մեկ գրամ յուղը պարունակում է ինը կալորիա, այսինքն՝ այն ավելի շատ կալորիա է պարունակում, քան ածխաջրերն ու սպիտակուցները, որոնց մեկ գրամում առկա է չորս կալորիա։ Այդ պատճառով նույնիսկ այն յուղերը, որոնք առողջարար են համարվում (օրինակ, ավոկադոյի յուղը) միեւնույնն է ճարպեր են։

Իսկ օրգանիզմի վրա ունեցած նրանց ազդեցության տեսանկյունից՝ ճարպերը իսկապես լինում են առողջարար եւ ոչ առողջարար։

Սիրտ-անոթային համակարգի համար ավելի առողջարար է օգտագործել ձիթապտղի յուղ։  Այն ամենաքիչ թթվայնությունն ունի։ Թթվայնությունը նպաստում է ազատ ռադիկալների (ռեակտիվ քիմիկատ, որը կարող է վնասել բջիջը եւ քացղկեղ առաջացնել) ձեւավորմանը։

Ձիթապտղի յուղը կարող է նաեւ օգնել նվազեցնել LDL (վնասակար խոլեստերինը) եւ ավելացնել HDL (առողջարար խոլեստերինը)։

Ձիթապտղի յուղը պարունակում է պոլիֆենոլ, որը պաշտպանում է մաշկը եւ մարմինը։

Ձիթապտղի յուղը նաեւ հարուստ է բետա-կարոտինով, վիտամիններ А, Е, D ու К եւ առողջության համար շատ օգտակար այլ սննդանյութերով։

Եթե Դուք մթերքը տապակում եք, ապա ավելի լավ է օգտագործել սովորական թավաներ, այլ ոչ թե տապակել այն ֆրիտյուրնիցայի մեջ։ Այս դեպքում Դուք ավելի քիչ յուղ եք օգտագործում, եւ սնունդը ավելի արագ է պատրաստվում։ Բայց ավելի լավ կլինի մթերքները չտապակել, այլ եփել կամ խորովել։

Շատ կարեւոր է, որ համոզվեք, որ յուղը թարմ է։

Ժամկետն անց յուղը ապաստան է հանդիսանում ազատ ռադիկալների համար։ Այդ պատճառով ավելի լավ է քիչ քանակի յուղ գնել եւ պահել այն չոր եւ զով տեղում։