Առողջ սիրտ ունենալու համար պետք է կանոնավոր կերպով միրգ, բանջարեղեն, ձկնեղեն, սոյա, եգիպտացորեն, լոբի, ընկույզ եւ սերմեր ուտել։ Բայց որոշ մրգեր ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան մյուսները։ Դիետոլոգ-փորձագետները սրտի առողջությունը պահպանելու համար առաջարկել են հետեյալ մթերքների ցուցակը, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։

Բանջարեղեն
1. Բրոկկոլի՝ վիտամիններ B6, C եւ K, ֆոլաթթու, բջջանյութ
2. Սպանախ՝ վիտամիններ A եւ K, ֆոլաթթու, երկաթ, բջջանյութ, մագնեզիում
3. Բրաունկոլ՝ վիտամիններ А, С եւ К, բջջանյութ
4. Չինական կաղամբ՝ վիտամիններ B6, C եւ K, կալցիում, բջջանյութ
Հուշում. Ճաշի եւ ընթրիքի ժամանակ ափսեի կեսը պետք է զբաղեցնի բանջարեղենը։
Ձկնեղեն
5. Թյունոս՝ վիտամիններ B12 եւ D, սպիտակուց, նիացին, սելեն եւ Օմեգա-3 ճարպաթթու
6. Իշխան ՝ վիտամիններ A եւ K, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ եւ բջջանյութ
Հուշում. Օմեգա-3 ճարպաթթվող հարուստ ձկնեղեն արժե ուտել շաբաթը երկու անգամ։
Մրգեր
7. Հատապտուղներ՝ վիտամին C, ֆոլաթթու, մանգան, կալիում եւ բջջանյութ
8. Խնձոր ՝ վիտամին C, բջջանյութ եւ ֆլավոնոիդներ
Հուշում. Մրգերը ցանկալի է ուտել նախաճաշին կամ օրվա ընթացքում։
Սոյա
9. Էդամամ՝ վիտամին C, երկաթ, կալիում եւ բջջանյութ
10. Տոֆու՝ վիտամին B1, սպիտակուց, նիացին, ֆոլաթթու, կալցիում, պղինձ, երկաթ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ
Հուշում. Էդամամն ու տոֆուն շատ համեղ են աղցաններում։
Հացահատիկ
11. Կվինոա ՝ բջջանյութ, ցինկ, ֆոսֆոր, բոլոր անհրաժեշտ սպիտակուցներ
12. Վարսակ՝ լուծվող բջջանյութ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ
Հուշում. Վարսակի շիլան ցանկալի է ուտել նախաճաշին՝ այն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը։
Լոբազգիներ
13. Լոբի՝ վիտամիններ B1 եւ B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, պղինձ, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ
14. Ոսպ՝ վիտամիններ B1 եւ B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ
Հուշում. Լոբազգիները կարող են փոխարինել միսը։ Դրանցից կարելի է նաեւ շատ օգտակար ապուրներ եւ աղցաններ պատրաստել։
Ընկույզ եւ սերմեր
15. Հունական ընկույզ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, պղինձ, սպիտակուց, բջջանյութ
16. Նուշ՝ վիտամին E, պղինձ, մագնեզիում, բջջանյութ, սպիտակուց
17. Կտավատի սերմ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, լուծվող բջջանյութ, վիտամին B1։
Հուշում. Կարելի է օրական երկու ճաշի գդալ աղացած կտավատի սերմ ավելացնել վարսակի շիլայի, յոգուրտների կամ ֆրեշի մեջ։






