Աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկը սուրճն է, եւ ամերիկացիների 58 տոկոսը օրական խմում է նվազագույնը մեկ բաժամ սուրճ։ Բայց այս «նվազագույնը» մեծամասամբ նշանակում է երկու բաժակ, հայտնում է Medical Daily-ն։ Թեպետ վերջին շրջանում շատ են տեղեկություններընայն մասին, որ սուրճն օգտակար է, անգամ, քաղցկեղը է կանխում, պետք է հիշել, որ մեծ քանակությամբ սուրճ խմելը նույնպես մեծ վնաս է պատճառում առողջությանը։
Տագնապ եւ փսիխոզ
Սուրճը մեծ ազդեցություն ունի մեր ուղեղի վրա։ Սուրճի «արթնացնելու» ունակությունը պայմանավորված է նրանով, որ սուրճը խաբում է մեր ուղեղին՝ ազդելով ադենոզին կոչվող մոլեկուլի վրա, որը հաղորդում է ուղեղին քնելու մասին։ Ընդ որում, այդ ժամանակ ազատվում են ադրենալին եւ դոֆամին, որոնց շնորհիվ մարդն արթուն, աշխույժ, ուշադիր եւ լավ տրամադրությամբ է մնում։ Սա իհարկե, տեղի է ունենում մեկ կամ երկու բաժակ սուրճ խմելու դեպքում՝ կախված դրանցում առկա կոֆեինի քանակից։
Շատ սուրճ խմող մարդիկ սկսում են զգալ կոֆեինի խթանող ազդեցությունը։
«Ձեռքբերումները հոգեկան առողջության խնամքի ոլորտում» ամսագրում հրապարակված զեկույցում նշված է, որ սուրճի չարաշահման ախտանիշները կարող են հանգեցնել հոգեբուժական խանգարումների, որովհետեւ սուրճը կարող է սիմպատիկ նյարդային համակարգի գերակտիվության պատճառ դառնալ։
Չափից շատ սուրճ խմող մարդիկ ավելի անկազմակերպ, նյարդային եւ դյուրագրգիռ են դառնում։ Երբեմն այդ վիճակը այնքան է սրանում, որ մարդու մոտ կարող է փսիխոզ առաջանալ։
Լսողական հալուցինացիաներ
Կոֆեինը, վերջիվերջո, հոգեմետ նյութ է։ Մայո կլինիկայի մասնագետները խորհուրդ են տվել օրական 500 միլիգրամ կոֆեին (հինգ բաժակ) օգտագործող մարդկանց մի փոքր կրճատել խմած սուրճի քանակը։ Ավստրալիայի Մելբուռն քաղաքի La Trobe համալսարանում կատարված հետազոտությունը պարզել է, որ հինգ բաժակ սուրճ խմելուց հետո մասնակիցները սկսել են լսել Բինգ Քրոսբիի White Christmas երգը՝ չնայած իրականում միայն սովորական այսպես կոչված «ճերմակ աղմուկ» է եղել։
Ինչպես պատմել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Սայմոն Քրոուն՝ նրանք ասել են մասնակիցներին, որ «ճերմակ աղմուկի» մեջ կարող են լսելի լինել White Christmas երգից որոշ հատվածներ, եւ նա, ով կլսի այն, պետք է սեղմի կոճակը, հայտնում է Medical Daily՝ հղելով Daily Mail-ին։ Աղմուկի մեջ երգից ոչ մի հատված չի եղել, բայց չափից շատ կոֆեին օգտագործած մասնակիցները սեղմել են կոճակը։
Ցավեր. Մկանների նոպաներ եւ անհանգստություն
Կոֆեինի խթանող հատկությունները ազդում են ոչ միայն ուղեղի, այլեւ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) վրա՝ ազդելով մարդու շարժական ակտիվության վրա։
Առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ սուրճը աչքի ջղաձգման երեք հիմնական պատճառներից մեկն է։ Այս ջղաձգումները բնութագրվոմ են վերին կոպի կրկնվող եւ անվերահսկելի նոպաներով, լույսի հանդեպ զգայունությամբ եւ վատ տեսողությամբ։
Օսթեոպորոզ
ԱՄՆ-ում ոսկրերի օսթեոպորոզով տառապում է յուրաքանչյուր երկրորդ կին եւ ամեն չորրորդ տղամարդ։ Հիվանդությունը պայմանավորված է ոսկրերում կալցիումի պակասով։ Երբ ոսկրի վիճակը վատթարանում է, դրա մակերեսի միկրոսկոպիկ ծակոտիները ավելի են շատանում, եւ այն ավելի փխրուն է դառնում։
Որոշ գիտնականներ ենթադրել են, որ այս հիվանդությունը կարող է զարգանալ կոֆեինի չափից շատ օգտագործման հետեւանքով։ Չնայած բազմաթիվ հետազոտությունների արդյունքները հստակ չեն, դրանք հիմնված են այն գաղափարի վրա, որ աղեստամոքսային տրակտը կարող է կլանել կալցիումը, ասել է Ռոբերթ Հ. Շմերլինգը՝ Հարվարդի բժշկական համալսարանից։
Մայո կլինիկան բոլորին խորհուրդ է տալիս օրական խմել ոչ ավել, քան 400 միլիգրամ կոֆեին կամ միջինը չորս բաժակ սուրճ, բայց ավելի լավ է սահմանափակվել մեկ կամ երկուսով։






