Վերամշակված կարմիր մսի` երշիկեղենի չարաշահումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, մասնավորապես` սրտի անբավարարության հանգեցնել, գրում է Medical News Today պարբերականը:

«Արյան շրջանառություն. սրտի կաթված» վերտառությամբ հոդվածի հեղինակները` Ստոկհոլմի Karolinska Institutet-ի տղամարդու կենտրոնից, 1998-2010թթ. ընթացքում ուսումնասիրություն են անցկացրել 45-79 տարեկան շուրջ  37 035 միանգամայն առողջ մասնակիցների շրջանում:

Հիշյալ ժամանակահատվածում տղամարդկանցից 2 891-ը սրտի կաթված են ստացել, 266-ը` մահացել: Մասնակիցներից նրանք, ովքեր օրական 75 եւ ավելի գրամ վերամշակված միս էին սպառում, 28 տոկոսով ավելի շատ դեպքերում են խնդիրներ ունեցել` 25 գրամ եւ ավելի քիչ սպառողների համեմատությամբ: Եվ վերջապես` առաջին խմբի մարդկանց մոտ երկու անգամ մեծ է սրտի կաթվածից մահանալու հավանականությունը:

Ավելին` հետազոտություն արդյունքները ցույց են տվել, որ օրական յուրաքանչյուր հավելյալ 50 գրամ երշիկեղենի` մոտ երկու շերտի դիմաց սրտի անբավարարություն ունենալու հավանականության մոտ 8 տոկոս աճ է գրանցվում, իսկ կաթվածի արդյունքում մահանալու հավանականության` 38 տոկոս աճ:

Չմշակված կարմիր մսի եւ սրտի կաթվածի ու մահացության տվյալների միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել: