Բրիտանացի եւ ասվտրալացի գիտնականների խումբն ուսումնասիրում է մանրէները, որոնք առաջ են բերում քութեշ (սկարլատին)։ Դրանք А խմբի ստրեպտոկոկերն են։ Նրանք շատ շուտով, ըստ նրանց խոսքի, կկարողանան սկսել աշխատանքն այդ մանրէների դեմ պատվաստանյութի վրա։
Wellcome Sanger Institute-ի, Cambridge University-ի, Doherty Institute-ի եւ Queensland University-ի հետազոտողները վերծանել են А տիպի ստրեպտոկոկի ավելի քան 200 նմուշի ԴՆԹ-ն, որոնք հավաքվել են 22 երկրներում, ներառյալ աֆրիկյան երկրներն ու ավստրալական աբորիգենների համայնքները։ Վերլուծությունը թույլ է տվել առանձնացնել գրեթե բոլոր շտամների համար ընդհանուր գեները։ Ելնելով սրանից՝ գիտնականները գտել են մոլեկուլյար թիրախներ, որոնք կօգնեն ստեղծել ունիվերսալ պատվաստանյութ։
А տիպի ստրեպտոկոկերը համարվում են ամենամահացու մանրէներից։ Դրանց առաջ բերած վարակները տարեկան սպանում են ավելի քան 500 հազար մարդու։ Ստրեպտոկոկը, քութեշից բացի, հանգեցնում է կարմիր քամու բորբոքման, ռեւմատիկ տենդի, ֆարինգիտի, պարոդոնտիտի, աբսցեսների, թոքաբորբի, մենինգիտի եւ վտանգավոր շատ այլ վիճակների։






