Ամերիկացի գիտնականները մտադիր են մոտ ժամանակներս սկսել նոր, միկրոտարրերով հարուստ գենամոդիֆիկացված (ԳՄՈ) բանանների փորձարկումը մարդկանց շրջանում։ Նոր մթերքը ստեղծված է հատուկ զարգացող երկրների երեխաների A վիտամինի պակասը լրացնելու համար։  Հետազոտությանը օժանդակում է Բիլ եւ Մելինդա Գեյթսի հիմնադրամը։

Եթե ԳՄՈ-բանանները իրենց դրսեւորեն որպես վիտամինների պակասի դեմ պայքարի արդյունավետ միջոց, ապա արդեն 2020 թվականին դրանք կարելի կլինի մեծ քանակությամբ աճեցնել Ուգանդայում, հաղորդում է TIME-ը։

Պարբերականը նշում է, որ ամերիկացի հետազոտողները չեն պատրաստվում բավարարվել ձեռքբերածով։ Եթե փորձը հաջող անցնի, նրանք պատրաստ են ստեղծել այլ մշակաբույսերի գենամոդիֆիկացված տարբերակները Ռունդայում, Տանզանիայում եւ Քենիայում աճացնելու համար։