Թաիլանդի Բանգկոկ քաղաքից պացիենտը տեղական հիվանդանոց է դիմել ականջի ցավի գանգատով: Պարզվել է, որ ցավի պատճառը… նրա ականջի մեջ բնավորված մողեսն էր:
Rajavithi Hospital-ում պացիենտին ընդունել է 25-ամյա թերապեւտ Վարանյե Նգանթհավին: Դա այս կլինիկայում նրա աշխտանաքային առաջին օրն էր: Նա պացիենտի ականջի մեջ մողես է հայտնաբերել:
Բժշկը մողեսին հանել է ունելիի միջոցով եւ վերքը մշակել: Վախենալով, որ ականջի մեջ կարող էր մնացած լինել գեկոնի պոչը, նա պացիենտին ուղարկել է ԼՕՌ մասնագետի մոտ, որը ոչինչ չի հայտնաբերել:
Բժիշկները մինչեւ հիմա չեն հասկանում, թե մողեսին ինչպես է հաջողվել թափանցել պացիենտի ականջի մեջ եւ այնտեղ մի քանի օր ապրել: Հիմա աղջկա առողջությանը ոչ մի բան չի սպառնում:








