Հաճախորդներս մշտապես կիսվում էին ինձ հետ, որ մեծ քանակությամբ կոկտեյլները եւ մեծ քանակությամբ սնունդը ալկոհոլից հետո հանգստյան օրերին չեզոքացնում են իրենց ճիշտ սնվելու բոլոր ջանքերը աշխատանքային օրերին: Եւ որպես կանոն, արդյունքները տեսնելու փոխարեն՝ նրանք դոփում էին տեղում, գրում է Սինտիա Սասը Fox News-ի կայքում հրապարակված հոդվածում:

Մեծ Բրիտանիայում իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ քաղաքում մեկ երեկոյի ընթացքում 40 % միայնակ կանայք ընդունում են ալկոհոլի 1000 կալորիա: Ավելին, նրանցից կեսը պնդում էր, որ ալկոհոլի օգտագործումը նրանց մոտ սովի զգացողություն է առաջացնում, իսկ հինգից չորսը հայտարարեցին, որ կորցնում են կամքի ուժը, եւ ուղղակի հարձակվում են բուրգերների, պիցցայի եւ չիպսերի վրա: Եթե ալկոհոլը խախտում է ձեր դիետան, փորձեք այս յոթ խորհուրդները:

Կերե՛ք խմելուց առաջ

Երբ ձեր ստամոքսը դատարկ է, ալկոհոլն արագ է ներծծվում, ինչը նշանակում է, որ մեկ րոպե անց այն արդեն թողնում է իր ազդեցությունը:Ավելի լավ է շատ դանդաղ ներծծվող  առողջ սպիտակուցային սննդից ինչ-որ բան կերեք, օրինակ ՝ քիչ քանակությամբ ընկույզ կամ թարմ բանջարեղեն:

Ըմպելիքների կալորիաները ճի՛շտ հաշվեք

Հաշվել այն, ինչ տալիս են ձեզ մատուցողները, որպես մեկ ըմպելիք, մեծագույն սխալ է: Փաստացի, բաց գարեջրի 12 ունցիան (մեկ շիշ), 5 ունցիա կարմիր կամ սպիտակ գինին (մեկ փոքրիկ բանկա յոգուրտից ավելի քիչ) կամ մի փոքրիկ բաժակ օղին պարունակում են մոտավորապես 100 կալորիա: Բայց հաշվարկվել էր, որ չափաբաժինները ռեստորաններում 40%-ով ավել են ստանդարտներից:

Բացի դրանից ներկայումս գարեջուրը կամ գինին ավելի շատ քանակությամբ ալկոհոլ են պարունակում, այնպես որ ալկոհոլային ըմպելիքներ պատվիրելով՝ դուք 50% -ով ավել եք ստանում: Բացի դրանից, պատվիրելով մեկ գավաթ (16 ունցիա) գարեջուր՝ դուք ստանում եք չորս լրացուցիչ ունցիա: Այսպիսով, դուք ստանում եք ոչ միայն լրացուցիչ կալորիաներ, այլ նաեւ ավելի շատ եւ ավելի արագ եք հարբում, ինչը կարող է վայրի ախորժակ արթնացնել:

Կրճատե՛ք ըմպելիքների քանակությունը

Եթե գարեջրի սիրահար եք, ավելի լավ զննեք, թե ի՞նչ գարեջուր եք պատվիրում: Մեկ շիշ թեթեւ գինին 3-4 գրամ դիետիկ կարբոհիդրատներ է պարունակում, իսկ սովորական շշի մեջ դրանց նվազագույն քանակությունը 10 գրամ է: Այսինքն, եթե երեք շիշ սովորական գարեջուր խմել, դա հավասարազոր է հինգ բոքոն հաց ուտելուն: Տարբեր խառնուրդներից բաղկացած ըմպելիքները եւ  կոկտեյլները ավելի կալորիական են, քանի որ շաքարի փոխարինիչները ձեզ 25 կարբոհիդրատ ավել կարժենան, այսինքն 500 կալորիա, ինչը նույնիսկ ավել է, քան մեկ կտոր շոկոլադե տորթը:

Դանդաղեցրե՛ք արագությունը

Մեծ բաժակ ջուր պատվիրեք, եւ այն խմեք ալկոհոլ խմելու ընդմիջումներում, ինչը ձեզ միանգամից չհարբելու հնարավորություն կտա:

Նվազագույնի հասցրեք աննպատակ ծամելը

Եթե դուք բարի մոտ երկար եք նստած, այնպես արեք, որ սնունդը (ադի- բուդին, ընկույզները) ձեզանից հեռու լինեն: Այդ դեպքում դուք այն չեք վերցնի մեխանիկորեն եւ ծամի, նույնիսկ այն դեպքում, երբ սոված չեք:

Ալկոհոլից հետո ժամանակին ծրագրավորեք սնունդը

Ալկոհոլը իրականում խթանում է ախորժակը, այդ պատճառով ձեր մոտ պահեք ինչ-որ բնական մթերք, ինչպես օրինակ բնական էներգետիկ սալիկ, եւ դուք երբեք յուղոտ պիցցա չեք պատվիրի: Կամ ձեր ընկերներին ուրիշ ռեստորան առաջարկեք, որտեղ ավելի առողջ ճաշացանկ է:

Եվ վերջինը՝ սառնարանի տեսանելի մասում դրեք թեթեւ նախուտեստները, ինչպիսիք են, օրինակ, օրգանական ադի-բուդին, թարմ բանջարեղենը կամ հումուսը: Քանի որ, եթե ցանկություն է առաջանում քնելուց առաջ ինչ-որ բան ծամել, սովորաբար սառնարանի խորքը չեն փորփրում, այլ վերցնում են ձեռքի տակ ընկածը: