Կազմվածքի ո՞ր տեսակը կարելի է առավել «առողջ» համարել: Կալիֆոռնիայից գիտնականների խումբը որոշել է գտնել այս հարցի պատասխանը:
Հետազոտության ընթացքում նրանք մկներին կերակրել են ճարպոտ սնունդով:
Նրանց առողջական վիճակի դիտարկումը ցույց է տվել, որ մկների արուների մոտ նման սնվելու արդյունքում տեստոստերոնի մակարդակը նվազել է, իսկ էգերի մոտ լուրջ հորմոնալ փոփոխություններ չեն նկատվել, գրում է Frontiers in Immunology-ը:
Գիտնականները կարծում են, որ կրծողների էգերի մոտ բարձր պաշտպանություն է, որը հիմնվում է ձվարանների արտադրած էստրոգենի վրա:
Բացառված չէ, որ մարդկանց մոտ ամեն ինչ ճիշտ այդպես է եւ կանայք բացասաբար ազդող վտանգավոր գործոններից մեծ պաշտպանություն ունեն, որոնք կապված են ճարպակալման հետ, ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին:
Գիտնականները դա կապում են նրա հետ, որ կանանց մոտ ավելորդ ճարպը սովորաբար կուտակվում է ազդրերում եւ հետույքում, իսկ տղամարդկանց մոտ իրանում եւ որովայնում:
Ընդ որում մասնագետները նշել են, որ կանացի տանձաձեւ կազմվածքն ամենաառողջն է եւ անվտանգը:
Իսկ ամենավտանգավոր կազմվածքը խնձորի ձեւ ունեցողն է՝ անկախ մարդու սեռից:
Եթե ճարպը կուտակվում է իրանում, ապա այն մետաբոլիկ համախտանիշ է առաջացնում: Մարդիկ նաեւ ինսուլինի ընկալունակության նկատմամբ խնդիրներ են ունենում:
Նման կազմվածքով տղամարդիկ ցածր լիբիդո ունեն, նրանց չի բավականցնում էներգիան, ինչպես նաեւ առողջական այլ խնդիրներ են նկատվում:






