Միսուրիի բնակչուհի Սյուզի Թորեսը պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչն է իր ականջի մեջ «սուլոցի» պատճառը։
Ինչպես տեղեկացնում է WIS10-ը, կինը դիմել է բժիշկներին, որպեսզի նրան օգնեն ականջի տարօրինակ աղմուկի հարցում։ Սյուզին ենթադրում էր, որ ականջի մեջ ջուր է լցվել, բայց տհաճ զգացողությունները չէին անցնում։
Զննման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ կնոջ ականջում բնակություն էր հաստատել թունավոր ջութակահար-սարդը։ Առանց այդ էլ վախեցած պացիենտին ցնցման մեջ չգցելու համար նրան «գտածոյի» մասին տեղեկացրին արդեն այն բանից հետո, երբ սարդը հանվել էր նրա ականջից։
Դարչնագույն ճգնակյաց-սարդը կամ ջութակահարն ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ Նրա թույնը վտանգավոր է մարդու համար եւ կարող է մաշկի եւ ենթամաշկային թաղանթանյութի նեկրոզի պատճառ դառնալ։






