Հանճար չեն ծնվում, հանճար դառնում են: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները: Իսկ ավելի կոնկրետ` հանճարեղության պատասխանատուն գեների եւ մարդու վարքագծի փոխգործակցությունն է: 

Զակ Համբրիկն, իր գործընկերների հետ միասին, հետազոտություն է անցկացրել 850 զույգ երկվորյակների շրջանում` փորձելով մեկ եւ երկու ձվաբջջից զարգացած երեխաների գենետիկ նմանությունները բացահայտել: Դիզիգոտային երկվորյակները 50 տոկոսով են նման, իսկ մոնոզիգոտայինները` 100: 

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե հանճարեղության զարգացման որ էտապում են գեներն իրենց խոսքն ասում: Նրանց համոզմամբ, այս կամ այն ոլորտում ժամերով գործնական աշխատանք կատարելու, պարապելու կարողությունը մեծ ի մասամբ գեների աշխատանքով է պայմանավորված: Պատահական չէ, որ, օրինակ, կայացած երաժիշտները համառ աշխատանքի շնորհիվ են հաջողության հասնում: Սակայն համապատասխան գեների բացակայության դեպքում երկարատեւ պարապմունքները բավական չեն` ցնցող արդյունք ստանալու համար, հաղորդում է CTV News-ը:

Հակառակ տարածված համոզմունքի, թե պրակտիկան գենետիկ ուժի թուլացմամբ է զուգորդվում, պարզվել է, որ ժառանգական գործոնի դերը համառություն դրսեւորման արդյունքում առավել նշանակալի է դառնում: Թեկուզ այն փաստը, որ նույնիսկ ամենահամառ պրակտիկների շրջանում վարպետության նշանակալի տարբերություններ են նկատվում, իսկ հանճար հատուկենտ մարդիկ են դառնում, վերը բերված պնդման վառ վկայությունն է: