Աղեհամակարգի միկրոֆլորայով կարելի է իմանալ՝ ենթարկվե՞լ է արդյոք մարդը UVB սպեկտրի ճառագայթման, հավաստիացնում են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները։

Ինչպես ներկայացնում է The Daily Mail-ը, կամավորների կղանքի նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ շաբաթը երեք րոպե սոլյարի գնացած մարդիկ ավելի շատ են շահել. նրանց մոտ նկատվել է օգտակար մանրէների զգալի աճ (իհարկե, արժե նշել, որ դրա հետ մեկտեղ նրանց մոտ կարող էր բարձրանալ նաեւ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը)։

Գիտնականները կարծում են, որ D վիտամինը, որն առաջանում է ի պատասխան արեւի լույսի, գուցե, օգնում է պահպանել միկրոֆլորայի հաշվեկշիռը։ Այս բացահայտումն օգտակար կլինի աղեհամակարգի բորբոքային հիվանդության բուժման համար։

Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում 9 մարդ ընդունել է բիոակտիվ հավելանյութեր՝ D վիտամինով թեսթերից 3 ամիս առաջ (նշվում է վիտամինի նորմալ մակարդակ), իսկ 12-ը ոչինչ չի ընդունել (նկատվել է վիտամինի դեֆիցիտ եւ միկրոֆլորայի բազմազանության պակաս)։

Բոլոր կամավորները գնացել են սոլյարի։ Միջինը վիտամինի ցուցանիշները հետազոտության շրջանակում բարձրացել են 10 տոկոսով։ Բայց միայն երկրորդ խմբում է ճառագայթումից հետո խիստ ավելացել միկրոբային բազմազանությունը, հավանաբար՝ ի հաշիվ UVB ճառագայթների։