65-ամյա Ռոբ Դիգորին անգլիական Ռաբերի քաղաքից (Վուսթերշիր կոմսություն) երկար տարիներ տառապում էր ճարպակալումից։ Նրան հաջողվեց նիհարել 114 կիլոգրամ կենսակերպը եւ սննդակարգը փոխելուց եւ ամուսնալուծությունից ու աշխատանքից ազատվելուց հետո։
Ինչպես գրում է Birmingham Mail թերթը, Ռոբի առավելագույն քաշը կազմել է 178 կիլոգրամ։ Երբ կրճատման տակ ընկավ աշխատավայրում եւ բաժանվեց կնոջից, ինչ-որ ժամանակ շատ էր խմում եւ անառողջ սնունդ էր օգտագործում։
2012 թվականի մարտին նա ծախսեց բոլոր փողերը։
«Հասա այնտեղ, որ կոմունալ սպասարկումները վճարելու փող չունեի։ Տանը նստել էի առանց ջեռուցման ու էլեկտրականության,- հիշում է Ռոբը։- Ըստ էության, ես պարզապես ձեռքերս վայր էի իջեցրել, այս կյանքում այլեւս ոչինչ ինձ չէր հետաքրքրում։ Ոտքերս այնպես էին ցավում, թվում էր, թե մեռնում եմ»։
Ռոբի առողջությունն այնպես վատացավ, որ սկզբում հայտնվեց հիվանդանոցում, իսկ հետո՝ ծերերի տանը։
«Դա ինձ համար ազդակ հանդիսացավ։ Ես որոշեցի որքան հնարավոր է շուտ ուշքի գալ եւ վերադառնալ տուն»,- ասել է բրիտանացին։
Այդ ժամանակ նրա եղբայրը՝ Մարկը, խորհուրդ տվեց նրան միանալ քաշը նվազեցնողների խմբին։ Դժվար էր, ըստ Ռոբի, նման որոշում կայացնել, չէ՞ որ նա ամաչում էր իր քաշից եւ վախենում, որ ամենագերը կլինի այդ խմբում։ Այնուամենայնիվ, որոշեց փորձել։
Նիհարելու համար Ռոբը պետք է փոխեր սննդի հետ կապված իր սովորությունները, հրաժարվեր ալկոհոլից եւ սկսեր ավելի առողջ կենսակերպ վարել։ Նիհարողների խմբում նա համախոհներ ձեռք բերեց, եւ այդ աջակցությունն օգնեց նրան նիհարել 114 կիլոգրամ։
2019 թվականին Ռոբը պարգեւ ստացավ այն բանի համար, որ նիհարելուց 4 տարի անց կարողացել է պահպանել քաշը։
Լուսանկարը՝ Slimming World






