Մահացու հիվանդ պացիենտները, որոնք գտնվում են պալիատիվ խնամքի տակ, երկար են ապրում, եթե նրանց հետ քննարկում են պալիատիվ օգնության նրբությունները, ինչպես նաեւ՝ եթե նրանք իրենք են մասնակցում դրա պլանավորմանը։ Այս մասին ասվում է ոչ մեծ հետազոտությունում, որն անցկացվել է Դանիայում եւ հրապարակվել է BMJ Supportive & Palliative Care-ում։
Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես է մահացող պացիենտների խնամքի պլանավորումը ազդում նրանց մահացության վրա՝ ինչպես տանը, այնպես էլ հիվանդանոցներում։ Սակայն երբ նրանք հայտնաբերել են, թե ինչ թվով պացիենտներ են ապրել մեկ տարուց ավելի, որոշել են ավելի լավ ուսումնասիրել մանրամասները։
«Եթե պացիենտի հետ շփումը խնամքի պլանավորման ժամանակ կարող է բարելավել գոյատեւումը, դա իսկսպես կարեւոր գործոն է, որպեսզի ուսումնասիրվի»,- ասելէ հետազոտության համահեղինակ, Արխուսի համալսարանի պրոֆեսոր Մետե Ասբյորեն Նեերգաարդը։
Բաց պլանավորման ժամանակ պացիենտներին առաջարկվում է խոսել այն մասին, թե ինչ օգնություն են նրանք ուզում ստանալ, քննարկվում են նրանց ցանկությունները՝ կապված բուժման հետ եւ վերակենդանացման անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ բարձրացվել է այն հարցը, թե որտեղ նրանք կցանկանային մահանալ։
Հետազոտության ժամանակ գիտնականները հետեւել են 255 ծանր հիվանդ պացիենտների։ Նրանց կեսի մոտ եղել են քաղցկեղային ախտորոշումներ, մնացածի մոտ՝ սրտի կամ թոքերի հիվանդություններ։ 102 պացիենտներ մասնակցել են խնամքի խորը պլանավորմանը։ Հետազոտության մասնակիցներին հետեւել են մոտ 3 տարի։
Պարզվել է, որ իրենց խնամքի պլանավորմանը մասնակցած պացիենտների 73 տոկոսը հետազոտության սկզբից մեկ տարի անց ողջ է եղել։ Այն պացիենտներից, որոնց հետ այդ հարցերը չեն քննարկվել, ողջ է մնացել 57 տոկոսը։ Գիտնականները նկատել են, սակայն, որ քաղցկեղով հիվանդների ցուցանիշները համեմատելու դեպքում այդ տարբերությունը մեծ չէ՝ 56 տոկոս՝ 47 տոկոսի դիմաց։
Թոքերի եւ սրտի հիվանդություններով պացիենտների շրջանում խնամքի մանրամասները քննարկող խմբում մեկ տարուց ավելի ապրել է 90 տոկոսը, իսկ այն խմբում, որտեղ սովորական խնամք է տարվել, 67 տոկոսը։






